Իրանը ստացել է ռուսաստանյան Ս-300-ների խմբաքանակի կեսը. Ռոգոզին

Ռուսաստանը Իրանին փոխանցել է պայմանագրով նախատեսված  Ս-300ՊՄՈւ2  ԶՀՀ-ների խմբաքանակի կեսը: ՌԴ ռազմարդյունաբերական պետական հանձնաժողովի քարտուղար, փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը փոխանցման մասին հայտնել է Բաքվում ՌԴ, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Ս-300ՊՄՈւ-2 համակարգի՝ Իրանին մատակարարված առաջին հրթիռները

Ս-300ՊՄՈւ-2 համակարգի՝ Իրանին մատակարարված առաջին հրթիռները

Ավելի վաղ՝  2015թ. վերջին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը Ս-300ՊՄՈւ-2 համակարգերի առաջին և երկրորդ գնդային լրակազմերը Իրանին կտրամադրի 2016-ի  հունվար-փետրվար և օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:

Սակայն Իրանի՝ համապատասխան վճարումները չկատարելու պատճառով փետրվար ամսին մատակարարումը չի կատարվել: Ս-300 համակարգերի առաջին բաղադիչները մատակարարվեցին 2016թ ապրիլին և ցուցադրվեցին Իրանի զինված ուժերին նվիրված  զորահանդեսում: Իսկ արդեն 2016-ի հուլիսին Ռուսաստանը Իրանին մատակարարել է Ս-300ՊՄՈւ-2 զենիթահրթիռային համակարգերի հրթիռների առաջին խմբաքանակը:

Իրանը և Ռուսաստանը 5 դիվիզիոն Ս-300 զենիթահրթիռային համակարգերի գնման 800 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիրը կնքվել են 2007-ին:  Սակայն ՄԱԿ-ի՝ Իրանին ժամանակակից սպառազինություն վաճառելու արգելքից հետո Ռուսաստանը չեղյալ հայտարարեց պայմանագիրը, ինչը, սակայն, դուրս էր ՄԱԿ-ի արգելքի սահմաններից:

Այնուամենայնիվ, 2015-ի ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց՝ Իրանին Ս-300 վաճառելու արգելքը հանելու վերաբերյալ և նույն տարվա նոյեմբերից պայմանագիրը դարձյալ ուժի մեջ մտավ:

4 responses to “Իրանը ստացել է ռուսաստանյան Ս-300-ների խմբաքանակի կեսը. Ռոգոզին

  1. Pingback: Իրանը ներկայացրել է սեփական արտադրության զենիթահրթիռային համալիրը | Ռազմ.info

  2. Pingback: Ռուսաստանը նախատեսել է 15 մլրդ դոլարի զենք արտահանել 2016-ին | Ռազմ.info

  3. Pingback: Իրանը զորահանդեսում ցուցադրել է Ռուսաստանից գնած Ս-300 ԶՀՀ-ները | Ռազմ.info

  4. Pingback: Իրանը չի զգում Ս-400 ԶՀՀ գնման անհրաժեշտություն. Իրանի ՊՆ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *