Search Results for: Իրան, Ս-300

Իրանում առաջին անգամ հանրությանն են ներկայացրել Ս-300 ԶՀՀ-ի արձակման կայանը

Սեպտեմբերի 24-ին Թեհրանի Բահարեսթան հրապարակում իրանա-իրաքյան պատերազմի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակներում հանրությանն է ցուցադրվել Ռուսաստանից գնած Ս-300 զենիթահրթիռային համակարգերի արձակման կայանը։

Իրանը Ս-300 ԶՀՀ-ի երկու դիվիզիոն տեղակայել է Թեհրանի շրջանում

Ռուսաստանից ձեռք բերած Ս-300 ԶՀՀ-ների 4 դիվիզիոնից երկուսը (մեկ գունդ) Իրանը տեղակայել է մայրաքաղաք Թեհրանում և դրան հարակից շրջանում։ Դիվիզիոններից մեկը տեղակայվել է «Մեհրաբադ» օդանավակայանում, իսկ մյուսը՝ Թեհրանի հարավ-արևելքում գտնվող Խավար Շահր շրջանի ՀՕՊ բազայում։

Ս-300 համակարգերից մեկն Իրանը տեղակայել է Պարսից ծոցին սահմանակից շրջանում

Արբանյակային լուսանկարներից պարզ է դարձել, որ Ռուսաստանից ձեռք բերած Ս-300ՊՄ2 զենիթահրթիռային համակարգերից մեկը Իրանը տեղակայել է երկրի հարավային Բուշեհր քաղաքում։

Ս-300 համակարգերն արդեն մարտական հերթապահության են անցել Իրանում

Իրանի՝ Ռուսաստանից գնած Ս-300 զենիթահրթիռային համալիրները արդեն մարտական հերթապահություն են իրականացնում։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի «Խաթեմ ալ-Անբիա» ՀՕՊ ստորաբաժանման հրամանատար Ֆարզադ Էսմայիլին։

Արբանյակային լուսանկարները բացահայտել են Իրանի ստացած Ս-300-ների քանակը

Արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Ռուսաստանի հետ գործարքի արդյունքում Իրանը ստացել է 4 դիվիզիոն Ս-300ՊՄՈւ-2 զենիթահրթիռային համակարգ:

Իրանը փորձարկել է Ռուսաստանից գնած Ս-300 համակարգերը

Իրանի բանակի «Խաթեմ ալ Անբիա» ՀՕՊ ուժերը «Դամավանդ» զորավարժության ժամանակ առաջին անգամ փորձարկել են  Ռուսաստանից գնած Ս-300 ՊՄՈւ-2 զենիթահրթիռային համակարգերը։ Այս մասին մարտի 4-ին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Հրապարակվել է Իրանում Ս-300 ԶՀՀ-ների փորձարկումը ներկայացնող տեսանյութ

Համացանցում է հայտնվել Իրանում ռուսաստանյան Ս-300 զենիթահրթիռային համալիրների փորձարկման տեսագրությունը։ Համալիրի փորձարկման վերաբերյալ Իրանը դեռ պաշտոնական որևէ հայտարարություն չի արել։ Առայժմ հայտնի է, որ փորձարկումը կատարվել է Իրանի հյուսիսարևմտյան Սեմնան նահանգում։

Իրանը շուրջ 1 մլրդ դոլար է վճարել Ռուսաստանին Ս-300 ԶՀՀ-ների համար

Իրանին Ս-300 զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու գործարքի արժեքը կազմել է շուրջ 1 մլրդ դոլար։ Այս մասին հայտնել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի տնօրեն Սերգեյ Չեմեզովը։

Իրանի ՀՕՊ զորավարժությանը Ռուսաստանից գնված Ս-300 ԶՀՀ-ներ չեն կիրառվի

Իրանի բանակի «Խաթեմ ալ Անբիա» ՀՕՊ ուժերի  հնգօրյա  «Վելայեթի երկնքի պաշտպաններ  7» զորավարժությանը  Ռուսաստանից գնված Ս-300 ԶՀՀ-ները չեն փորձարկվելու, ներգրավված են միայն տեղական արտադրության համակարգեր։

Ռուսաստանն ավարտել է Ս-300 ԶՀՀ-ների մատակարարումն Իրանին

Ռուսաստանն ավարտել է պայմանագրով նախատեսված Ս-300 համակարգերի մատակարարումը Իրանին: Այս մասին այսօր` հոկտեմբերի 13-ին  Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների հայկական ArmHiTec-2016  ցուցահանդեսի ժամանակ հայտնել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը: