Իրանը ստացել է Ս-300 համակարգերի հրթիռների առաջին խմբաքանակը

Ռուսաստանը Իրանին է մատակարարել  Ս-300ՊՄՈւ-2 զենիթահրթիռային համակարգերի հրթիռների առաջին խմբաքանակը: Այս մասին հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Ս-300ՊՄՈւ-2 համակարգի՝ Իրանին մատակարարված առաջին հրթիռները

Ս-300ՊՄՈւ-2 համակարգի՝ Իրանին մատակարարված առաջին հրթիռները

Սա հրթիռների մատակարարման վերաբերյալ առաջին հրապարակումն է, թեև դեռևս ապրիլին՝ Իրանի զինված ուժերի օրը, զորահանդեսին ներկայացվել էին Ռուսաստանից Իրան ուղարկված զենիթահրթիռային համակարգերի որոշ բաղադրիչներ, բայց առանց արձակման կայանի և հրթիռների:

Հիշեցնենք , որ 2015թ. վերջին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը Ս-300ՊՄՈւ-2 համակարգերի առաջին և երկրորդ գնդային լրակազմերը Իրանին կտրամադրի 2016-ի  հունվար-փետրվար և օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:

Սակայն համակարգերը փետրվարին չմատակարարվեցին, քանի որ Իրանը դեռ չէր կատարել համապատասխան վճարումները: Ս-300 համակարգերի առաջին բաղադիչները մատակարարվեցին 2016թ ապրիլին և ցուցադրվեցին Իրանի զինված ուժերին նվիրված  զորահանդեսում:

Հիշեցնենք, որ Իրանը և Ռուսաստանը Ս-300 հակահրթիռային համակարգի գնման պայմանագիր կնքել են 2007-ին: Ըստ  պայամանգրի` համակարգերի համար Իրանը վճարելու էր մոտ 800 մլն ամերիկյան դոլար:

Սակայն 2010-ին ՄԱԿ-ը սահմանեց պատժամիջոցներ Իրանի նկատմամբ, որով արգելեց որոշ զինատեսակների մատակարարումը Իրանին: Ու թեև Ս-300 համակարգերի մատակարարման պայմանագրին դա չէր վերաբերում, այնուամենայնիվ Ռուսաստանը , պատրվակ ընտրելով ՄԱԿ-ի պատժամիջոցները, հրաժարվեց Իրանին մատակարարել զենիթահրթիռային համակարգերը:

Իրանի վրայից պատժամիջոցները հանելու համատեքստում 2015թ ապրիլին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց հրամանագիր, որով հանվեց Ս-300 համակարգերի` Իրան արտահանման արգելքը:

Հոդվածի հեղինակ՝ Ժաննա Վարդանյան

4 responses to “Իրանը ստացել է Ս-300 համակարգերի հրթիռների առաջին խմբաքանակը

  1. Pingback: Իրանի պաշտպանության նախարարը հաստատել է Ս-300 հրթիռների առաջին խմբաքանակի ստացումը | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 17–23 հուլիսի, 2016 | Ռազմ.info

  3. Pingback: Իրանը ստացել է ռուսաստանյան Ս-300-ների խմբաքանակի կեսը. Ռոգոզին | Ռազմ.info

  4. Pingback: Իրանը Ս-300-ները տեղակայել է միջուկային օբյեկտի մոտ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *