Monthly Archives: Մայիս 2021

Վերին Շորժայում թշնամու կրակից ՀՀ ԶՈւ զինծառայող է զոհվել

Մայիս 25, 2021 17:21 | RAZM.INFO -

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում, որտեղ ներխուժել և հաստատվել են ադրբեջանցի զինծառայողները, թշնամու արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորումից զոհվել է պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ․ Խուրշուդյանը (1989թ․)։

Continue reading

Իրաքում Թուրքիայի ԶՈւ զինծառայող է մահացել

Էյյուբ Գերգին Մայիս 24, 2021 17:47 | RAZM.INFO -

2021թ․ մայիսի 23-ին Իրաքում թուրքական բանակի կողմից իրականացվող «Ճանկ-Շանթ» (“Pençe-Yıldırım”)  ռազմական գործողության ընթացքում մահացել է Թուրքիայի Զինված ուժերի զինծառայող, մասնագիտացած ավագ զինվոր Էյուփ Գերգինը։

Continue reading

ՀՀ ներխուժելու ռազմավարական հարթությունը․ որն է Ադրբեջանի գործողությունների տրամաբանությունը

Մայիս 24, 2021 16:59 | RAZM.INFO -

Այս օրերին ադրբեջանական զինուժի ներխուժումը ՀՀ տարածք բազում պատճառներ ունի, սակայն անդրադառնանք այդ գործողության ռազմավարական հարթությանը։

Continue reading

Ադրբեջանում մահացել է վերջին պատերազմի մասնակից ավագ ենթասպա

Մայիս 24, 2021 13:25 | RAZM.INFO -

Մայիսի 23-ին առողջական խնդիրների պատճառով մահացել է Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայող ավագ ենթասպա Աղաև Էլման Աղամալը օղլուն (Ağayev Elman Ağamalı oğlu), ով Արցախյան վերջին պատերազմի մասնակից էր։

Continue reading

20 օր անց վերսկսել են զոհվածների որոնողական աշխատանքները օկուպացված տարածքներում

Մայիս 24, 2021 13:16 | RAZM.INFO -

20 օր ընդմիջումից հետո վերսկսվել է պատերազմի ընթացքում զոհվածների աճյունների որոնողական աշխատանքները: Փրկարարական մեկ ջոկատով որոնումները մայիսի 24–ին շարունակվում են Ադրբեջանի կողմից օկուպացված Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

Continue reading

Էդվարդ Ասրյանը՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Մայիս 24, 2021 13:02 | RAZM.INFO -

Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ - ԳՇ պետի տեղակալ։ Հրամանագիրը հրապարակվել է Նախագահի կայքում։

Continue reading

Լեհաստանը Թուրքիայից 24 միավոր Bayraktar TB2 ԱԹՍ է գնելու․ ՊՆ

Բայրաքթար Լեհաստան Մայիս 22, 2021 19:25 | RAZM.INFO -

Լեհաստանը Թուրքիայից գնելու է Bayraktar TB2 տեսակի 24 միավոր ​​անօդաչու թռչող սարք․ չորս հավաքածուներից առաջինը՝ 6 միավորը, լեհական բանակը կստանա 2022 թվականին։ Bayraktar TB2-ները զինված կլինեն հակատանկային հրթիռներով։ Դրանց գնման համաձայնագիրը ստորագրվելու է հաջորդ երեքշաբթի՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի՝ Թուրքիա կատարելիք պաշտոնական այցի ընթացքում։

Continue reading

ՌԴ հարավում ուղղաթիռների հատուկ խմբեր կձևավորվեն

Մայիս 21, 2021 17:58 | RAZM.INFO -

Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանում բարձր լեռնային և գիշերային պայմաններում գործելու համար կձևավորվեն մի քանի ուղղաթիռային էսկադրիլաներ։ Խմբերը կմասնագիտանան բարդ եղանակային պայմաններում լեռնային գոտում դեսանտ իջեցնելու և նրանց կրակային աջակցություն ցուցաբերելու մեջ։

Continue reading

Ռուսաստանը և Սերբիան համատեղ զորավարժանքներ են անցկացնում

ռուս-սերբիական համատեղ զորավարժություն Մայիս 21, 2021 17:43 | RAZM.INFO -

Մայիսի 20-ին Սերբիայում մեկնարկած ռուս-սերբական հակաահաբեկչական հնգօրյա վարժանքներին ներգրավված են երկու երկրների զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Վարժանքներն անցկացվելու են մինչև մայիսի 25-ը։

Continue reading

Մայիսի 20-ին վթարի հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել

Մայիս 21, 2021 14:57 | RAZM.INFO -

Մայիսի 20-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ զորամասերից մեկի զրահափոխադրիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորը։ Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է զրահափոխադրիչի մեխանիկ-վարորդ, ժամկետային զինծառայող Արման Վահրամի Համբարյանը։

Continue reading