Վերին Շորժայում թշնամու կրակից ՀՀ ԶՈւ զինծառայող է զոհվել

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում, որտեղ ներխուժել և հաստատվել են ադրբեջանցի զինծառայողները, թշնամու արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորումից զոհվել է պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ․ Խուրշուդյանը (1989թ․)։

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ–ն։

Հիշեցնենք, որ Վերին Շորժա ադրբեջանցի զինծառայողները մտել և հաստատվել էին մայիսի կեսերին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *