Մայիսի 20-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ զորամասերից մեկի զրահափոխադրիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորը։ Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է զրահափոխադրիչի մեխանիկ-վարորդ, ժամկետային զինծառայող Արման Վահրամի Համբարյանը։
Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։