Ադրբեջանում մահացել է վերջին պատերազմի մասնակից ավագ ենթասպա

Մայիսի 23-ին առողջական խնդիրների պատճառով մահացել է Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայող ավագ ենթասպա Աղաև Էլման Աղամալը օղլուն (Ağayev Elman Ağamalı oğlu), ով Արցախյան վերջին պատերազմի մասնակից էր։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։ Նշվում է, որ Էլման Աղաևը պատերազմում ստացած վիրավորումներից հետ շուրջ 15 օր կոմայում է եղել, այնուհետ բուժում ստանալուց հետո վերադարձել ծառայության։ Սակայն վերջերս զինվորականի ինքնազգացողությունը նորից վատացել էր։ Աղաև Էլմանն Ադրբեջանի Զինված ուժերում ծառայում էր արդեն 22 տարի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *