20 օր անց վերսկսել են զոհվածների որոնողական աշխատանքները օկուպացված տարածքներում

20 օր ընդմիջումից հետո վերսկսվել է պատերազմի ընթացքում զոհվածների աճյունների որոնողական աշխատանքները: Փրկարարական մեկ ջոկատով որոնումները մայիսի 24–ին շարունակվում են Ադրբեջանի կողմից օկուպացված Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակաների պետական ծառայությունը փոխանցում է՝ նոյեմբերի 9-ից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1553 է, որից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *