Իրաքում Թուրքիայի ԶՈւ զինծառայող է մահացել

2021թ․ մայիսի 23-ին Իրաքում թուրքական բանակի կողմից իրականացվող «Ճանկ-Շանթ» (“Pençe-Yıldırım”)  ռազմական գործողության ընթացքում մահացել է Թուրքիայի Զինված ուժերի զինծառայող, մասնագիտացած ավագ զինվոր Էյուփ Գերգինը։

Այս մասին հաղորդում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Զինծառայողը ուղղաթիռից վայրէջք կատարելիս ընկել է, որից հետո լուրջ վնասվածքներով հոսպիտալացվել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԶՈւ-ն ապրիլի 23-ից Իրաքի հյուսիսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ իրականացնում է  “Pençe-Şimşek” («Ճանկ-Կայծակ») և “Pençe-Yıldırım” («Ճանկ-Շանթ») ռազմական գործողությունները։ Մինչ այժմ ռազմագործողությունների արդյունքում Թուրքիայի ՊՆ-ն հաստատել է իր 6 կորստի ինքնությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *