Daily Archives: Մայիս 3, 2021

Հուլիսին քննարկվելու է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու ճանապարհային քարտեզը

Լեհաստանի և Ուկրաինայի նախագահները հանդիպել են Վարշավայում Մայիս 3, 2021 19:12 | RAZM.INFO -

Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանը (ՆԱՏՕ) Ուկրաինայի անդամակցության ճանապարհային քարտեզը քննարկվելու է դաշինքի՝ հուլիսին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովին։

Continue reading

Թուրքիայի ՊՆ-ն ու ԱԳՆ-ն չհայտարարված այցով մեկնել են Լիբիա

Մայիս 3, 2021 15:16 | RAZM.INFO -

Մայիսի 3-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերն ու Ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանը չհայտարարված այցով մեկնել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի։

Continue reading

Թուրքիան նոր ռազմաբազա է կառուցելու Իրաքի հյուսիսում․ ՆԳ նախարար

Մայիս 3, 2021 14:37 | RAZM.INFO -

«Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դեմ Թուրքիայի ԶՈւ ռազմական գործողությունները շարունակվելու են։ Ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքի Մեթինա շրջանում Թուրքիան ռազմաբազա է կառուցելու և իրականացնելու է տարածաշրջանի վերահսկողությունը։ Այս շրջանը վերահսկում է դեպի Քանդիլ տանող գիծը»։

Continue reading

Թուրքիայում հայտնել են ԻՊ նախկին ղեկավարի «աջ ձեռքին» բռնելու մասին

Թուրքիայում հայտնել են Աբու Բաքր ալ Բաղդադիի «աջ ձեռքին» ձերբակալելու մասին Մայիս 3, 2021 12:41 | RAZM.INFO -

Ապրիլի 28-ին Թուրքիայի ոստիկանության ու ազգային հետախուզական ծառայության համատեղ գործողությամբ Ստամբուլ քաղաքի ասիական Աթաշեհիր թաղամասում ձերբակալվել է «Բասիմ» ծածկանվամբ Աֆղանստանի քաղաքացի։ Թուրքիայում պնդում են, որ ձերբակալվածը «Իսլամական պետության» նախկին ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի «աջ ձեռքն է» ու խմբավորման բարձրաստիճան պաշտոնյա։

Continue reading

Ղրղզստանն ու Տաջիկստանն ավարտել են սահմանից լրացուցիչ ուժերի հեռացումը. РИА новости

Մայիս 3, 2021 11:21 | RAZM.INFO -

Մայիսի 1-ին ձեռքբերված կրակի դադարեցման հերթական պայմանավորվածությունից հետո Տաջիկստանի ու Ղրղզստանի սահմանապահ զորքերը սահմանից հեռացրել ու մշտական տեղակայման վայր են տեղափոխել լրացուցիչ ուժերն ու միջոցները։ Անցնող օրվա ընթացքում միջադեպեր և փոխհրաձգություն չի գրանցվել։

Continue reading