Թուրքիայում հայտնել են ԻՊ նախկին ղեկավարի «աջ ձեռքին» բռնելու մասին

Ապրիլի 28-ին Թուրքիայի ոստիկանության ու ազգային հետախուզական ծառայության համատեղ գործողությամբ Ստամբուլ քաղաքի ասիական Աթաշեհիր թաղամասում ձերբակալվել է «Բասիմ» ծածկանվամբ Աֆղանստանի քաղաքացի։ Թուրքիայում պնդում են, որ ձերբակալվածը «Իսլամական պետության» նախկին ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի «աջ ձեռքն է» ու խմբավորման բարձրաստիճան պաշտոնյա։

Համատեղ գործողության մասին մայիսի 2-ին հայտարարություն է տարածել Թուրքիայի ոստիկանությունը, փոխանցում են թուրքական լրատվամիջոցները։ Հայտարարությունում նշվում է, որ «Բասիմ»-ը համարվում է ԻՊ, այսպես ասած, ռազմական թևի ղեկավարը, մասնակցել է ԻՊ որոշումներ կայացնող խորհրդի նիստերին, 2014թ. Սիրիայում ու Իրաքում եղած ժամանակ կազմակերպել է ԻՊ զինյալների մարզումներն, իսկ որ ամենակարևորն է, 2019թ. աշնանն օգնել է ալ Բաղդադիին թաքնվել սիրիական Իդլիբում, որտեղ էլ, ըստ ԱՄՆ-ի, ալ Բաղդադին սպանվել էր։

Ըստ հայտարարության՝ «Բասիմ»-ը Թուրքիա է մտել կեղծ փաստաթղթերով, գաղտնի ապրել է Աթաշեհիրի տներից մեկում։ Բացահայտվել են նաև նրա կապերը Թուրքիայում։

Հիշեցնենք, որ 2019թ. հոկտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց սիրիական Իդլիբում ամերիկյան հարվածներից ԻՊ ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի սպանվելու մասին։ Իրականում, ալ Բաղդադին 2019թ. հոկտեմբերին «առաջին անգամ չէր սպանվում», նման հայտարարություններ եղել էին նաև նախկինում [123

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *