Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանը (ՆԱՏՕ) Ուկրաինայի անդամակցության ճանապարհային քարտեզը քննարկվելու է դաշինքի՝ հուլիսին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովին։
Այս մասին մայիսի 3-ին Վարշավայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցումը նաև ողջ Կենտրոնական Եվրոպայում անվտանգության խնդիրն է։
Նշենք, որ 2014 թ․ Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու և Դոնբասում ռազմական կոնֆլիկտի ֆոնին Ուկրաինան որդեգրեց Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու ուղի։ 2020 թվականից երկիրն արդեն ունի ՆԱՏՕ-ի առաջադեմ գործընկերոջ կարգավիճակ, երկրի զինված ուժերի արդիականացման գործում ընդգրկված են ՆԱՏՕ-ական հրահանգիչներ։ Ուկրաինայում պարբերաբար անցկացվում են դաշինքի անդամ երկրների զորավարժություններ, իսկ ուկրաինացի զինվորականներն ընդգրկված են ՆԱՏՕ-ի տարբեր առաքելություններում։