Monthly Archives: Սեպտեմբեր 2020

Ադրբեջանում թուրքական ԱԹՍ-ները համակարգում է լիբիական փորձով թուրք գեներալը. կիպրական աղբյուր

Գյոքսել Քահյան՝ ձախից, զինվորական համազգեստով ամենավերջինը Սեպտեմբեր 30, 2020 23:36 | RAZM.INFO -

Ըստ Կիպրոսի “Geopolitical Cyprus” վերլուծական կենտրոնի ուշագրավ տեղեկության՝ Արցախի ռազմաճակատում թուրքական Bayraktar TB-2 հարվածային ԱԹՍ-ների կիրառումը և դրանց կառավարումը համակարգում է թուրք գեներալ Գյոքսել Քահյան (Goksel Kahya), որը մինչ այդ համակարգում էր ԱԹՍ-ների կիրառումը նաև Լիբիայում։

Continue reading

Տեղեկատվական կենտրոնի ամփոփումը՝ ժ․ 19։00 դրությամբ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյան։ Լուսանկարը՝ Armenpress֊ի։ Սեպտեմբեր 30, 2020 19:22 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 30-ի մարտական գործողությունների հիմնական կիզակետը կրկին հյուսիսային և հարավային ուղղությունն է եղել։ Մարտերի ընթացքում ադրբեջանական բանակն այսօր ունեցել է կենդանի ուժի 130 կորուստ, 200 վիրավոր։ Տեխնիկական կորուստները հետևյալն են՝ 29 տանկ և զրահատեխնիկա, 3 միավոր ՏՕՍ ծանր հրանետային համակարգ , 1 միավոր «Սմերչ» ՀԿՌՀ, 11 միավոր ԱԹՍ։

Continue reading

Տեղեկատվական կենտրոնի ամփոփումը՝ ժ․ 12։00 դրությամբ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյան։ Լուսանկարը՝ Armenpress֊ի։ Սեպտեմբեր 30, 2020 12:51 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը սահմանի ողջ երկայնքով ընթացել են մարտեր, կիրառվել է հրետանի։ Մարտերը, սակայն, չեն եղել նույն ինտենսիվությամբ ինչ սեպտեմբերի 29-ին։

Continue reading

Ադրբեջանի կորուստներից ևս 35 հայտնի անուն

կորուստ Սեպտեմբեր 30, 2020 0:06 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 27-ին Արցախում սկսված պատերազմը շարունակվում է, ու, բնականաբար, ամեն ժամ ավելանում է երկու կողմերի կորուստների թիվը։ Ներկայացնում ենք սպանված ադրբեջանցիների ևս 35 անուն, որը գումարելով նախկին երկու ցուցակներին, ընդհանուր առմամբ ստանում ենք 82 հայտնի անուն։ Կարևորը՝ սոցցանցերում ադրբեջանցիների գրառումները գնալով ավելանում են, կրկին նշենք՝ սրանք առայժմ միայն մեզ մոտ եղած տվյալներից համակարգված անուններն են։

Continue reading

Տեղեկատվական կենտրոնի ամփոփումը՝ ժ․ 22։30 դրությամբ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյան։ Լուսանկարը՝ Armenpress֊ի։ Սեպտեմբեր 29, 2020 22:57 | RAZM.INFO -

Օրվա ընթացքում ընթացել են թեժ մարտեր, հակառակորդի գրոհները հետ են մղվել, մեր զինված ուժերը կատարում են իր առջև դրված մարտական խնդիրը։

Continue reading

Թուրքական F-16 կործանիչը խոցել է ՀՀ ԶՈւ ՍՈւ-25 գրոհիչը. օդաչուն զոհվել է

ՀՀ ԶՈւ Սու-25 գրոհիչները վարժանքի ժամանակ Սեպտեմբեր 29, 2020 18:56 | RAZM.INFO -

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է։

Continue reading

Եվս մեկ սպանված օդաչու Ադրբեջանի ՊՍԾ-ից

Սեպտեմբեր 29, 2020 9:54 | RAZM.INFO -

Ադրբեջանական սոցցանցային տիրույթում տարածված ևս մեկ կորստի լուսանկարներից պարզել ենք, որ նա նույնպես Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության օդաչու էր: Սպանվածը Բիլեսուվար շրջանի բնակիչ Գյոզալով Խալիդ Հասան օղլուն է (Gözəlov Xalid Həsən oğlu):

Continue reading

Ներկայացնում ենք Ադրբեջանի ԶՈւ ևս 20 կորստի անուն

կորուստ Սեպտեմբեր 28, 2020 23:52 | RAZM.INFO -

Սոցիալական ցանցերից այսօրվա ընթացքում հայտնի են դարձել Ադրբեջանի ԶՈւ բազմաթիվ կորուստներ, սակայն այժմ ինֆորմացիոն տեղատարափի պատճառով համակարգված ներկայացնում ենք դրանցից միայն 20-ը, իսկ մնացածը կներկայացնենք ավելի ուշ: Այս 20-ի և նախորդիվ հրապարակած 27-ի հետ միասին ընդհանուր առմամբ հայտնում ենք 47 կորստի անուն։

Continue reading

Ադրբեջանի ԶՈւ կորուստների թվում կա նաև ՊՍԾ-ից օդաչու

Ղասիմով Աբբաս Ռզա օղլուն (Qasımov Abbas Rza oğlu): Սեպտեմբեր 28, 2020 23:40 | RAZM.INFO -

Ի թիվս Ադրբեջանի ԶՈւ սեպտեմբերի 27-28-ը ընկած հատվածում մեր կողմից արձանագրված կորուստների, սպանվածների թվում է նաև Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության մայոր, օդաչու Ղասիմով Աբբաս Ռզա օղլուն (Qasımov Abbas Rza oğlu):

Continue reading

Արցախի ՊՆ տեղակալ Արթուր Սարգսյանի ճեպազրույցն`ամփոփ

Սեպտեմբեր 28, 2020 20:58 | RAZM.INFO -

Ներկայացնում ենք Արցախի ՊՆ տեղակալ Արթուր Սարգսյանի ճեպազրույցն ամփոփ կետերով:

Continue reading