Daily Archives: Սեպտեմբեր 22, 2020

Ռուսաստանի հարավում մեկնարկել է «Կովկաս-2020» զորավարժությունը

«Կովկաս-2020» զորավարժություն Սեպտեմբեր 22, 2020 18:41 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 21-ին Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանում մեկնարկել է «Կովկաս-2020» մարտավարական հրամանատարաշտաբային խոշորամաշստաբ զորավարժությունը։ Զորավարժությանը մասնակցում են շուրջ 80 հազար զինվորականներ Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Չինաստանից, Պակիստանից և Մյանմայից։

Continue reading

ՌԴ-ում ՍՈւ-30 կործանիչ է վթարվել. զոհեր չկան

ՌԴ ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչ Սեպտեմբեր 22, 2020 17:27 | RAZM.INFO -

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Ռուսաստանի Տվերի շրջանում ուսումնական պլանային թռիչքի ժամանակ վթարվել է ՍՈւ-30 կործանիչ։ Ինքնաթիռի անձնակազմը փրկվել է կատապուլտի միջոցով։

Continue reading

Իսրայելական IAI-ն 155 մլն դոլար է փոխանցել Ադրբեջանի համար փողերի լվացման մեջ կասկածվող 2 ընկերության

Իսրայելական LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր Սեպտեմբեր 22, 2020 17:18 | RAZM.INFO -

Գաղտնազերծվել են բանկային փաստաթղթեր, որտեղ երևում է, որ իսրայելական պետական ռազմարդյունաբերական Israel aerospace industries (IAI) ընկերությունը 2012-14թթ. ընթացքում մոտ 155 մլն դոլար գումար է փոխանցել Ադրբեջանի կառավարության համար փողերի լվացման մեջ կասկածվող Jetfield Networks և Larkstone ընկերություններին։ Փոխանցման գործարքի մանրամասներն անհայտ են։

Continue reading

ԱՄՆ-ն և ԱՄԷ-ն բանակցում են F-35 կործանիչների վաճառքի շուրջ. Reuters

Սեպտեմբեր 22, 2020 16:48 | RAZM.INFO -

Միացյալ Նահանգներն ու Արաբական Միացյալ Էմիրությունները նպատակ ունեն մինչև այս տարվա դեկտեմբեր նախնական համաձայնություն ձեռք բերել F-35 կործանիչներ վաճառքի շուրջ։

Continue reading

Իսրայելի բանակին հանձնարարվել է COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում դաշտային հոսպիտալ կառուցել

Սեպտեմբեր 22, 2020 16:46 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 21-ին Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը երկրի զինված ուժերի բժշկական կորպուսին հանձնարարել է անմիջապես դաշտային հոսպիտալի կառուցման աշխատանքներ սկսել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։

Continue reading

Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Գուրգեն Ալավերդյանին. «Լուրեր»

Սեպտեմբեր 22, 2020 14:59 | RAZM.INFO -

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի ու Արցախի քաղաքացիներին, այդ թվում՝ օգոստոսին Ադրբեջանում հայտնված Գուրգեն Ալավերդյանին:

Continue reading

Ադրբեջանում ստուգում են քաղաքացիների ամենագնաց մեքենաները, պատճառաբանում են՝ «պատերազմ է սկսելու»

Հեբիբ Աբդուլլաևի հրապարակած լուսանկարը, որտեղ երևում են ամենագնաց մեքենաները Սեպտեմբեր 22, 2020 14:26 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե քաղաքացիների «փիքափ» տեսակի ամենագնաց մեքենաները ճանապարհային ոստիկանությունը առգրավվել է պլանային տեխզննումներ անցկացնելու համար, քանի որ դրանք, ըստ օրենքով նախատեսված դեպքերի, հանդիսանում են ռազմական տրանսպորտային միջոցներ։

Continue reading

Ադրբեջանը փորձում է արհեստականորեն լարել իրավիճակը սահմանում

Սեպտեմբեր 22, 2020 0:40 | RAZM.INFO -

Վերջին օրերին Ադրբեջանից հնչող հայտարարությունները, ինչպես նաև տեղեկատվական-քարոզչական գործողությունները տպավորություն են ստեղծում, որ Բաքուն հող է նախապատրաստում ռազմական արկածախնդրության համար, իսկ Թուրքիան ուղղակիորեն աջակցում է դրան:

Continue reading