Տեղեկատվական կենտրոնի ամփոփումը՝ ժ․ 12։00 դրությամբ

Սեպտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը սահմանի ողջ երկայնքով ընթացել են մարտեր, կիրառվել է հրետանի։ Մարտերը, սակայն, չեն եղել նույն ինտենսիվությամբ ինչ սեպտեմբերի 29-ին։

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հակառակորդը Արցախի հյուսիսային ուղղությամբ կիրառում է օդային միջոցներ՝ մասնավորապես ԱԹՍ-ներ։

Մարտական գործողությունների արդյունքում ունենք զոհեր, որոնց մասին ՊՆ-ն ավելի ուշ կներկայացնի։ Հակառակորդի կորուստները՝ տեխնիկական և մարդկային, նույնպես կհրապարակվեն ավելի ուշ։

Երեկ՝ Վարդենիսի դեպքերից հետո, հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի և Նախիջանի հատվածում հանգիստ է եղել։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչը նաև հայտնեց, որ ՊՆ-ն տիրապետու է Ադրբեջանի բանակում առկա կործանիչների մասին տեղեկություններին և ի սկզբանե նշել է, որ կործանիչները պատկանում են Թուրքիայի ՌՕՈւ-ին, և որ դրանք թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության ավարտից հետո՝ օգոստոսի 13-14-ից, մնացել են Ադրբեջանի սահմանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *