Տեղեկատվական կենտրոնի ամփոփումը՝ ժ․ 22։30 դրությամբ

Օրվա ընթացքում ընթացել են թեժ մարտեր, հակառակորդի գրոհները հետ են մղվել, մեր զինված ուժերը կատարում են իր առջև դրված մարտական խնդիրը։

Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Պատերազմի սկսելու պահից մինչ այժմ Ադրբեջանը ունի 1900 վիրավոր և հետևյալ կորուստները՝
*790 մարդ՝ որից 180 Քարվաճառի ուղղությամբ
*137 տանկ և զրահատեխեխնիկա
*72 ԱԹՍ
*7 ուղղաթիռ
*1 ինքնաթիռ

Այսօր օդային հարձակման ենթարկվեց Վարդենիսը։ Ադրբեջանը թիրախավորել էր գյուղի ջրատար, ավտոբուս, խաղաղ բնակչությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչը խոցել է ՀՀ ՌՕՈւ ՍՈւ-25 գրոհիչը, որի պատճառով օդաչուն զոհվել է։ Հովհաննիսյանն անդրադարձավ ադրբեջանական կողմի հերքմանը, թե իբր Ադրբեջանը չունի F-16 կործանիչ, նշելով, որ հայկական կողմը չի հայտարարել, թե F-16-ը պատկանում է Ադրբեջանին, այլ հայտնել է, որ Սու-25-ի խոցվել է Թուրքիայի ԶՈւ-ին պատկանող F-16 կործանիչով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *