Daily Archives: Սեպտեմբեր 11, 2020

Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայությունն Ուկրաինայում PKK անդամի է ձերբակալել

Ուկրաինայում ձերբակալված Իսա Օզերը Սեպտեմբեր 11, 2020 20:12 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 10-ին Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայությունը Ուկրաինայի տարածքում հատուկ գործողություն է իրականացրել և ձերբակալել Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամ Իսա Օզերին, ում այսօր տեղափոխել են Ստամբուլ:

Continue reading

Քրդերի դեմ ռազմագործողության արդյունքում Թուրքիայի Ժանդարմերիան կորուստներ ունի

Սեպտեմբեր 11, 2020 19:09 | RAZM.INFO -

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Թուրքիայի Վան նահանգում քուրդ զինյալների դեմ իրականացվող «Կայծակ-10 Նորդուզ» ("Yıldırım -10 Norduz") ռազմական գործողության ընթացքում սպանվել է ՆԳՆ Ժանդարմերիայի երեք զինծառայող։

Continue reading

Խոշոր զորավարժություն Իրանի օդուժի և նավատորմի ներգրավմամբ

Իրանի նավատորմի ռազմանավերը զորավարժության ժամանակ Սեպտեմբեր 11, 2020 17:47 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 10-ից Իրանի ԶՈւ օդուժը և նավատորմը երկրի հարավային մասում անցկացնում են եռօրյա խոշոր «Զոլֆոգար-99» անունը կրող զորավարժություն: Վարժանքների հայտարարվող նպատակը՝ փորձարկումներն ու դրանց անցկացման վայրերում դիտարկման անցկացումն է:

Continue reading

Հորդանանում պարտադիր զինծառայության են ուղարկելու գործազուրկ տղամարդկանց

Հորդանանի զինված ուժերը ներգրավված են կորոնավիրուսի դեմ պայքարին Սեպտեմբեր 11, 2020 14:29 | RAZM.INFO -

Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման պատճառով Հորդանանում աճել է գործազրկության մակարդակն, ինչի համար կառավարությունը որոշել է պարտադիր զինծառայության ուղարկել 25-29 տարեկան այն տղամարդկանց, ովքեր աշխատանք չունեն։

Continue reading

Վրաստան. կարանտին լեռնային պատրաստության դպրոցում, նոր սահմանափակումներ ՊՆ-ում

Սեպտեմբեր 11, 2020 13:43 | RAZM.INFO -

Վրաստանի Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում մարզիչներից մեկի՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո կարանտինային ռեժիմ է հայտարարվել։ Վարակակիր մարզիչը բուժում է ստանում Գորիի զինվորական հոսպիտալում։

Continue reading

Չինաստանն ու Հնդկաստանը համաձայնել են զորքերը հետ քաշել վիճելի տարածքի սահմանից

Չինաստանի պետական խորհրդատու Ուան Յին, ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը և Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանիամ Ջահիշանքարը Սեպտեմբեր 11, 2020 13:41 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 10-ին Մոսկվայում Չինաստանի արտգործնախարար Ուան Յին Հնդկաստանի իր գործընկեր Սուբրահմանիամ Ջահիշանքարի հետ 5 կետից բաղկացած համաձայնագիր են ստորագրել, որը ենթադրում է ապառազմականացնել լարվածությունը կողմերի միջև վիճելի համարվող տարածքում։

Continue reading

Առաջարկ․ փողի դիմաց քրեական հետապնդումից ազատել 27 տարին լրացած զինծառայություն չանցածներին

Ազգային ժողով Սեպտեմբեր 11, 2020 13:38 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 10-ին շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որն առաջարկում է 27 տարին լրացած պարտադիր զինծառայությունից խուսափածներին փողով ազատվել քրեական հետախուզումից։

Continue reading

Ադրբեջանի ՊՆ-ն պատժել է գերեվարված հայ սպային տեսանկարահանած զինվորականներին

Մարտի 23-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ բանակային զորամիավորման մի շարք ստորաբաժանումներում: Սեպտեմբեր 11, 2020 11:17 | RAZM.INFO -

Օգոստոսի 23-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով մոլորված և Ադրբեջանում հայտնված ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանին գերեվարողներից 1 սերժանտ, 4 պայմանագրային զինծառայող հեռացվել են բանակի շարքերից, զորամասի ու դասակի հրամանատարներին զրկել են կոչումից, ընդհանուր առմամբ պատժել են 14 զինվորականի։ Հեռացնելու համար որպես պատրվակ է նշվել զինվորականների՝ հայ սպային գերեվարելուց հետո դեպքը սմարտֆոնով նկարահանելը։

Continue reading