Տեղեկատվական կենտրոնի ամփոփումը՝ ժ․ 19։00 դրությամբ

Սեպտեմբերի 30-ի մարտական գործողությունների հիմնական կիզակետը կրկին հյուսիսային և հարավային ուղղությունն է եղել։ Մարտերի ընթացքում ադրբեջանական բանակն այսօր ունեցել է կենդանի ուժի 130 կորուստ, 200 վիրավոր։ Տեխնիկական կորուստները հետևյալն են՝ 29 տանկ և զրահատեխնիկա, 3 միավոր ՏՕՍ ծանր հրանետային համակարգ , 1 միավոր «Սմերչ» ՀԿՌՀ, 11 միավոր ԱԹՍ։

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը անդրադարձավ հակառակորդի՝ օդային կառավարումը Թուրքիային հանձնելու փաստին։ Այս մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի գրառումը։

Հակառակորդը օդային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի՝ մասնավորապես Մարտունիի և Հադրութի ուղղությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *