Monthly Archives: Սեպտեմբեր 2020

Տեղեկատվական հարթակի ամփոփումը ժ․ 17։00 դրությամբ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյան։ Լուսանկարը՝ Armenpress֊ի։ Սեպտեմբեր 28, 2020 17:42 | RAZM.INFO -

Տեղեկատվության միասնական հարթակում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ամփոփել է սեպտեմբերի 28-ի ժ․17։00 դրությամբ իրադարձությունները։

Continue reading

Կրեմլը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով Սեպտեմբեր 28, 2020 14:48 | RAZM.INFO -

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն Արցախում և գործընթացը տեղափոխել քաղաքական-դիվանագիտական ոլորտ:

Continue reading

Պատերազմ Արցախում ― 28.09.2020. թարմացվող լրահոս

ՀՀ ԶՈւ զորավարժություն. ապրիլ 2018 թ. Սեպտեմբեր 28, 2020 12:39 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում Ադրբեջանը շփման գծի ամբողջ երկայնքով լայնամասշտաբ հարձակում է սկսել։ Այժմ Արցախյան սահմանի ամբողջ երկայնքով ընթանում են մարտեր։ Հայ֊ադրբեջանական սահմանում ադրբեջանական կողմը սադրանքների է դիմել առայժմ միայն Վարդենիսի ուղղությամբ։ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն, իրականացվելու է ընդհանուր զորահավաք։

Continue reading

ՌԴ-ն կոչ է անում բոլոր արտաքին խաղացողներին զսպվածություն դրսևորել Արցախյան կոնֆլիկտի շուրջ. ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ Սեպտեմբեր 28, 2020 12:21 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 28-ին ՌԴ փոխարտգորնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կոչ է անում ցանկացած ներքին և արտաքին խաղացողներին առավելագույնս զսպվածություն դրսևորել Արցախյան կոնֆլիկտի շուրջ, այդ թվում՝ հռետորաբանության տեսակետից։ ՌԴ ԱԳՆ-ն նկատի ունի կոնֆլիկտի որևէ երրորդ կողմի, այս դեպքում հավանաբար ակնարկվում է Թուրքիան, քանի որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ընթացքում միայն Թուրքիան է փորձում էլ ավելի սրել իրավիճակը և միջամտել կոնֆլիկտին։

Continue reading

Հայաստանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Սեպտեմբեր 28, 2020 11:52 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 28-ին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ Արցախում իրավիճակի սրման հետ կապված Հայաստանը չի պատրաստվում դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ):

Continue reading

Տեղեկատվության հարթակի 28․09․2020, ժ․ 11։00 բրիֆինգը՝ ամփոփ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյան։ Լուսանկարը՝ Armenpress֊ի։ Սեպտեմբեր 28, 2020 11:38 | RAZM.INFO -

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկատվության միասնական հարթակից ամփոփ ներկայացրել է անցած գիշերվա ու սեպտեմբերի 28-ի առավոտյան դեպքերի ամփոփումը։ Ստորև՝ կարևոր դեպքերի մասին։

Continue reading

Ադրբեջանում հայտարարվել է մասնակի զորահավաք

Սեպտեմբեր 28, 2020 11:31 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով երկրում հայտարարվել է մասնակի զորահավաք: Հրամանագիրն ուժի մեջ է մտել հրապարակման պահից:

Continue reading

Մարտերը շարունակվում են, հայկական զորքերն ունեն հաջողություններ, ցավոք, նաև կորուստներ

ՀՀ ՊՆ վարչական համալիր Սեպտեմբեր 28, 2020 9:38 | RAZM.INFO -

Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, հայկական կողմն ունի նշանակալի հաջողություններ։ Որոշ տեղերում շարունակվում են հրետանային մենամարտեր։

Continue reading

Ադրբեջանի ԶՈւ հայտնի դարձած կորուստներն այս պահին

Սեպտեմբեր 28, 2020 9:28 | RAZM.INFO -

Սոցկայքերում ադրբեջանցի օգտատերերը ամբողջ գիշերվա ընթացքում տարածում էին օրվա ընթացքում սպանված զինծառայողների մասին տվյալները։

Continue reading

Իրավիճակի ամփոփումը ժ․ 00։00 դրությամբ․ 27․սեպտեմբեր․2020թ․

Տ-72 տանկեր Արցախի ՊԲ զորավարժությանը Սեպտեմբեր 28, 2020 1:49 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 27-ի առավոտյան 07։00 սահմաններում շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական ուժերը անցել են հարձակման։ Ստորև կներկայացնենք ժ․ 00։00 դրությամբ օրվա կարևոր իրադարձությունների ամփոփումը։

Continue reading