Daily Archives: Հուլիս 11, 2019

Ռուսաստանի ԶՈւ հարավում մինչև սեպտեմբեր նախատեսված է անցկացնել 100 վարժանքներ

ՌԴ ԶՈւ 102–րդ ռազմաբազայի ՄիԳ–29 կործանիչները «Էրեբունի» ավիաբազայում․ նկարը՝ ՀՌՇ մամուլի ծառայությունից Հուլիս 11, 2019 19:48 | RAZM.INFO -

ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի Հայաստանում, Հարավային Օսիայում, Աբխազիայում տեղակայված համապատասխանաբար 102–րդ, 4–րդ և 7–րդ ռազմաբազաների զինծառայողները մինչև սեպտեմբեր մասնակցելու են մոտ 100 մարտավարական վարժանքների։

Continue reading

ԱՄՆ պետդեպը հաստատել է Թայվանին 108 միավոր Abrams տանկերի վաճառքը

ամերիկյան արտադրության M1A2 Abrams տանկ Հուլիս 11, 2019 19:46 | RAZM.INFO -

ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Թայվանին 108 միավոր Abrams տանկերի, 14 միավոր M88A2 Hercules զրահապատ վերանորոգման–էվակուացիոն մեքենաների, 16 միավոր M1070A1 քարշակ, դյուրակիր «Սթինգեր» ԶՀՀ-ի հրթիռներ և մի քանի տեսակ հրազենային զենք գնելու Թայվանի ներկայացրած հայտը։

Continue reading

Մարզական վաշտը այս զորակոչից կարող է համալրել 30 մարզիկ

Հուլիս 11, 2019 18:53 | RAZM.INFO -

Այս տարվանից Հայաստանի զինված ուժերում ձևավորվող մարզական առաջին վաշտին հատկացված է 30 հաստիք, որոնք կարող են համալրել այս ամառ զորակոչված զինծառայողներ։ Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Continue reading

Իրանական կողմը բրիտանական նավ է փորձել կալանել

Բրիտանական British Heritage տանկերը Հուլիս 11, 2019 18:21 | RAZM.INFO -

Հուլիսի 11-ին Հորմուզի ծոցում իրանական ռազմանավերը փորձել են կանգնեցնել British Petroleum ընկերության British Heritage տանկերի ընթացքը, սակայն բրիտանական ռազմանավի օգնությամբ դա չի հաջողվել: Իրանական կողմը հերքում է իր մասնակցությունը:

Continue reading

Ադրբեջանի ուժային կառույցների կորուստները 2019թ. ապրիլ-հունիս ամիսներին. Razm.info

հերթական կորուստը ադրբեջանական բանակում Հուլիս 11, 2019 16:38 | RAZM.INFO -

2019թ. ապրիլի 1-ից հունիսի 30-ը ներառյալ Ռազմինֆոյին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 6 կորստի մասին, որից 3-ը մարտական, 2-ը ոչ մարտական, 1-ի մահվան պատճառներն անհայտ են։

Continue reading

3-րդ անգամ անընդմեջ Ադրրբեջանը ԵԱՀԿ դիտորդներին չի բարձրացնում դիրքեր

ԵԱՀԿ դիտարկում Հուլիս 11, 2019 15:19 | RAZM.INFO -

Հուլիսի 11-ին ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Արցախի Ակնա բնակավայրից դեպի հյուսիս ընկած հատվածում: Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ կայքը։

Continue reading

Ռուսաստանը Ղրիմում անցկացնում է դեսանտային զորավարժություն

ՌԴ ԶՈւ օդադեսանտային զորքեր Հուլիս 11, 2019 14:59 | RAZM.INFO -

Ղրիմում մեկնարկել է Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի՝ Նովոռոսիյսկում տեղակայված օդադեսանտային ստորաբաժանման և ռազմական ուղևորափոխադրող ավիացիայի համատեղ զորավարժությունը։ Զորավարժությանը մասնակցում է 2400 զինծառայող։

Continue reading

Թուրքիան Իրաքի հյուսիսում նոր ճանապարհներ ու ռազմաբազաներ է կառուցում. քուրդ փորձագետ

Թուրքիայի ուժայինները Իրաքի հյուսիսում. (արխիվ) Հուլիս 11, 2019 14:59 | RAZM.INFO -

Իրաքի հյուսիսային Հաքուրք շրջանում Թուրքիայի զինված ուժերի մոտ երկու ամիս շարունակվող ցամաքային «Ճանկ» ռազմական գործողության ("Pençe Harekatı") ընթացքում, ըստ թուրքական աղբյուրների, սպանվել է մոտ 61 քուրդ զինյալ։

Continue reading

«Կալաշնիկով»-ը սկսել է արտահանել ԲԿ-10 և ԲԿ-16 կատերներ

ԲԿ-16 կատեր Հուլիս 11, 2019 13:20 | RAZM.INFO -

Ռուսաստանյան «Կալաշնիկով» կոնցերնը ԲԿ-10 և ԲԿ-16 կատերների օտարերկրյա վաճառքի առաջին պայմանագրերն է կնքել և սկսել է կատերների արտահանումը։

Continue reading