Ադրբեջանի ուժային կառույցների կորուստները 2019թ. ապրիլ-հունիս ամիսներին. Razm.info

2019թ. ապրիլի 1-ից հունիսի 30-ը ներառյալ Ռազմինֆոյին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 6 կորստի մասին, որից 3-ը մարտական, 2-ը ոչ մարտական, 1-ի մահվան պատճառներն անհայտ են։

Ապրիլ

Ապրիլի 11-ին Ֆիզուլու ուղղությամբ ականի պայթյունից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Ջալիլաբադի շրջանի Մուսալը գյուղի բնակիչ, 2000թ․ ծնված Մայըլզադե Մահարրամ Գաֆար օլղուն (Mayılzadə Məhərrəm Qafar oğlu): Ծառայության ժամանակ ականի պայությունից մահացածներին մենք համարում ենք մարտական կորուստ:

Մայիս

Մայիսի 30-ին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, գումարտակի հրամանատար, մայոր Օմարով Ագիլ Աքիֆ օղլուն (Omarov Aqil Akif oğlu): Ադրբեջանական կողմը պնդում է, որ զինծառայողը սպանվել է հայ դիպուկահարի կրակոցից, իսկ հայկական կողմը հերքում է:

 Օմարով Ագիլ Աքիֆ օղլուն (Omarov Aqil Akif oğlu)
Օմարով Ագիլ Աքիֆ օղլուն (Omarov Aqil Akif oğlu)

Հունիս

Հունիսի 9-ին Թարթառի ուղղությամբ սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 2000թ․ ծնված Խալիլով Էլշեն Վյուգար օղլուն (Xəlilov Elşən Vüqar oğlu):

Հունիսի 10–ին Աղջաբեդի շրջանի զորամասերից մեկում ինքնասպանություն է եղել ԱդրբեջանիԶՈւ զինծառայող Փարվիզ Հաշիմ Օղլու Զեյնալովը (Pərviz Həşim oğlu Zeynalov)։

Հունիսի 19-ին հուղարկավորել են Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Էսգերզադե Էլնուր Բահրամ օղլուին (Əsgərzadə Elnur Bəhram oğlu)։
Հարազատների պնդմամբ՝ Էսգերզադեն հունիսի 7-ին գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել, և այդ օրվանից կոմայի մեջ է եղել։ Վնասվածք ստանալու պայմանները անհայտ են:

Հունիսի 20-ին Բեյլագանի շրջանում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ազեր Բայրամ օղլու Էյվազովը (Azər Bayram oğlu Eyvazov)։

Ըստ սոցցանցերում տարածված լուսանկարի՝ հունիսի 22-ին մահացած զինծառայող Ազեր Բայրամ օղլու Էյվազովը (Azər Bayram oğlu Eyvazov)
Ըստ սոցցանցերում տարածված լուսանկարի՝ հունիսի 22-ին մահացած զինծառայող Ազեր Բայրամ օղլու Էյվազովը (Azər Bayram oğlu Eyvazov)

Ադրբեջանի ԶՈւ և հարակից ուժային կառույցների կորուստները 2019թ. հունվարի 1-ից հունիսի 30-ը.

ԱմիսՄարտականՈչ մարտ.Անհայտ
Հունվար2
Փետրվար1
Մարտ241
Ապրիլ1
Մայիս1
Հունիս121
Ընդհանուր682

Հայկական բանակի կորուստները՝ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *