Կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Հունիսի 20-ին Բեյլագանի շրջանում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ազեր Բայրամ օղլու Էյվազովը (Azər Bayram oğlu Eyvazov)։

Այս մասին սոցցանցերում գրում են ադրբեջանցի օգտատերերը։ Այլ տվյալներ զինծառայողի մասին առայժմ չկան։

Նշենք, որ անհայտ են Էյվազովի մահվան հանգամանքներն, ըստ այդմ՝ չենք կարող ասել կորուստը մարտական է, թե՝ ոչ մարտական։

Ըստ սոցցանցերում տարածված լուսանկարի՝ հունիսի 22-ին մահացած զինծառայող Ազեր Բայրամ օղլու Էյվազովը (Azər Bayram oğlu Eyvazov)
Ըստ սոցցանցերում տարածված լուսանկարի՝ հունիսի 22-ին մահացած զինծառայող Ազեր Բայրամ օղլու Էյվազովը (Azər Bayram oğlu Eyvazov)

Այս մասին որևէ հայտարարություն չի արել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 16 կորստիմասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *