Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է մարտական կորստի մասին

Հունիսի 9-ին Թարթառի ուղղությամբ սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 2000թ․ ծնված Խալիլով Էլշեն Վյուգար օղլուն (Xəlilov Elşən Vüqar oğlu):

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ զինծառայողը սպանվել է հայկական գնդակից։

Ադրբեջանական աղբյուրները նշում են, որ զինծառայողին հուղարկավորել են այսօր՝ Գետաբեկ (Gədəbəy) շրջանի Ինեքբողան գյուղում։

Ադրբեջանական աղբյուրների տարածած լուսանկարը Խալիլով Էլշեն Վյուգար օղլուի հուղարկավորումից
Ադրբեջանական աղբյուրների տարածած լուսանկարը Խալիլով Էլշեն Վյուգար օղլուի հուղարկավորումից

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 13 կորստի մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *