Թուրքիայի պաշտպանության նախարարը Հայաստանի հետ սահմանը պահող զորամաս է այցելել

Հունիսի 7-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը զինված ուժերի հրամանատարության հետ այցելել է Իգդիր քաղաքում տեղակայված 5-րդ սահմանապահ գունդը, որը գործում է Բայազեթ քաղաքի 1-ին մեխանիզացված բրիգադի ենթակայության տակ։ Նշենք, որ այս գունդը, բացի Նախիջևանի սահմանին մոտ լինելուց, պահում է նաև Հայաստանի և Իրանի թուրքական սահմանը։

Այցի մասին պաշտոնական հայտարարություն է հրապարակակել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Հուլուսի Աքարին ուղեկցել են ԳՇ պետ բանակի գեներալ Յաշար Գյուլերը, ցամաքային ուժերի հրամանատար բանակի գեներալ Ումիթ Դյունդարը, ռազմածովային ուժերի հրամանատար նավատորմի ծովակալ Ադնան Օզբալը և ռազմաօդային ուժերի հրամանատար բանակի գեներալ Հասան Քյուչյուաքյուզը։ Ըստ հայտարարության՝ այցի եղել է ստուգումների նպատակով։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը այցելել է Նախիջևանի մոտ՝ Իգդիրում տեղակայված 5-րդ սահմանապահ գունդ
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը այցելել է Նախիջևանի մոտ՝ Իգդիրում տեղակայված 5-րդ սահմանապահ գունդ

Այցի ընթացքում Աքարը հայտարարել է, որ թուրքական զինված ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն Իրանի սահմանից Թուրքիայի դեմ իրականացվող ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև ապօրինի միգրացիների դեմ։

Այս այցից մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 1-ին, Թուրքիա-Իրան սահմանին հրաձգություն էր եղել, ինչի հետևանքով սպանվել էր՝ 3, վիրավորվել 4 թուրք զինծառայող։ Ըստ Թուրքիայի ՊՆ հաղորդագրության՝ հրաձգությունը եղել էր թուրք զինվորների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամների միջև։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը այցելել է Նախիջևանի մոտ՝ Իգդիրում տեղակայված 5-րդ սահմանապահ գունդ
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը այցելել է Նախիջևանի մոտ՝ Իգդիրում տեղակայված 5-րդ սահմանապահ գունդ

Նշենք, որ 5-րդ սահմանապահ գնդի շտաբը և ռեզերվը տեղակայված են Իգդիր քաղաքում, իսկ գումարտակները և վաշտային հենակետերը բաշխված են ՀՀ և Իրանի սահմանների երկայնքով: Մեր գնահատականներով հենց այս գնդին է վերապահված Արմավիրի մարզից մինչև Նախիջևան, Նախիջևանից մինչև Բայազեթի հարավ ընկած Իրանի հետ սահմանների անվտանգության ապահովումը:

Ըստ մեր դիտարկումների՝ այս ստորաբաժանումները հիմնականում հագեցած են «Կոբրա», «Քիրփի» զրահամեքենաներով, ըստ էության թեթև մոտոհրաձգային ուժեր են: Այլ է պատկերը մի փոքր դեպի արևելք՝ Իրանի սահման, որտեղ նույն 5-րդ սահմանապահ գնդի վաշտային հենակետերում տեղակայված են տանկեր, ինքնագնաց և քարշակվող հրետանի:

Նախիջևանին մոտ տեղաայված թուրքական զորամասերի և հնարավոր ռիսկերի մասին կարող եք կարդալ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *