Այս զորակոչին տեխնոլոգիական վաշտը կարող է համալրել 18 նորակոչիկ․ ՊՆ–ն հայտարարում է մրցույթ

ՀՀ պաշտպանության նախարարությունը ԶՈւ տեխնոլոգիական վաշտը համալրելու նպատակով հայտարարում է մրցույթ 2019 թվականի ամառային զորակոչին ենթական խորը մասնագիտական գիտելիքներ և գործնական հմտություններ ունեցողների համար։

Մրցույթը հայտարարվում է այս մասնագիտություններով.

  • ֆիզիկա,
  • ռադիոֆիզիկա,
  • ռադիոտեխնիկա,
  • քիմիա,
  • թվային տեխնոլոգիաներ (կառավարման և տեղեկատվական),
  • ռոբոտատեխնիկա,
  • ավտոմատ թռչող սարքավորումներ (նաև ԱԹՍ-ներ),
  • մեքենաշինություն,
  • սարքաշինություն,
  • օպտոէլեկտրոնիկա:

Ցանկացողն երը մինչև հունիսի 30-ը կարող են գրանցվել http://rapk.mil.am հղումով: Հաստիքների քանակը 18 է:

Մրցույթը անցկացվելու է 3 փուլով.

1-ին փուլ՝ տրամաբանական թեստ, 02.07.2019թ., անցկացման ժամի և վայրի մասին լրացուցիչ կհայտարարվի հունիսի 17-ից նույն կայքում։ Թեստավորման փուլի քննության ուղեցույցին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:1-ին փուլի արդյունքների բողոքարկման դիմումի ձևը:

2-րդ փուլ՝ մասնագիտական քննություն, 08.07.2019թ., անցկացման ժամի և վայրի մասին լրացուցիչ կհայտարարվի հունիսի 17-ից նույն կայքում։ 2-րդ փուլի արդյունքների բողոքարկման դիմումի ձևը:

3-րդ փուլ՝ հարցազրուց, 12.07.2019թ., անցկացման ժամի և վայրի մասին լրացուցիչ կհայտարարվի հունիսի 17-ից նույն կայքում։

Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ +374 10 66 81 66:

Մրցույթին մասնակցող զորակոչիկն իր հետ պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ, իսկ http://rapk.mil.am հղումով գրանցված լինելու դեպքում՝ նաև համապա­տաս­խան բարձ­րագույն կրթության ավարտական վկայականի պատճենը կամ, եթե առկա չէ ավարտական վկա­յականը՝ բուհից տեղեկանք՝ ավարտական քննությունները հանձնած լինելու վերաբերյալ, ինքնակենսագրություն, զինծառայությանը պիտանիության աստիճանի (պիտանի կամ սահմանափակումով պիտանի) վերաբերյալ տեղեկանք:

Մրցույթի անցկացման կարգին կարող եք մանրամասն ծանոթանալ ՀՀ պաշտպանության նախարարի 25.06.2018թ. N8-Ն հրամանի (փոփոխություններ՝28.12.18 N 17-Ն) 7-րդ հավելվածում:

Բացի այս վաշտը, գործում է ՀՀ ԶՈւ կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության արդի տեխնոլոգիաների խումբը: Այստեղ կարող են ծառայել զորակոչի ենթական այն քաղաքացիները, որոնք մասնագիտական գիտելիքներ և հմտություններ ունեն համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *