2019 թվականի ապրիլի 1-ից հունիս 30-ը Razm.info-ն արձանագրել է հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 16 զինծառայողի մահվան դեպքեր՝ օգտվելով բաց աղբյուրներից և ՀՀ գլխավոր դատախազությանը հարցումներ ուղարկելով։
Պաշտոնական գերատեսչությունները առաջինը հայտարարել կամ հաստատել են միայն 6 զինծառայողի մահվան տեղեկությունը։ Մյուս զինծառայողների մահվան մասին մեզ հայտնի է դարձել դատախազություն ուղարկված հարցման պատասխանից։
Մարտական կորուստներ
• Ժամկետային Սիփան Սերժիկի Մելքոնյանը հակառակորդի կրակից զոհվել է հունիսի 1–ին, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ։ Աղբյուրը՝ ՊԲ
• Ժամկետային Արտյոմ Վազգենի Խաչատրյանը զոհվել է հունիսի 13–ին, ՊԲ հյուսիսային ուղղությամբ։ Աղբյուրը՝ ՊԲ
Ոչ մարտական կորուստներ
• Ենթասպա Վրեժ Կարապետյանը մահացել է ապրիլի 7-ին, առողջական խնդիրների պատճառով։ [Աղբյուրը՝ ՀՀ դատախազություն ուղարկված հարցման պատասխան [այսուհետ՝ ՀՀ դատախազություն]]
• Պայմանագրային Նարեկ Սաֆարյանը ապրիլի 18-ին զորամասի զինանոցում անձնական խնդիրների պատճառով կրակահերթ է արձակել իր կրքավանդակի շրջանում։ Հարուցվել է քրգործ «ինքնասպանության հասցնելը» հոդվածով։ [Աղբյուրը՝ ՔԿ]
• Պայմանագրային Հրաչյա Բոյաջյանը մահացել է ապրիլի 28-ին, առողջական խնդիրների պատճառով։ [Աղբյուրը՝ ՀՀ դատախազություն]
• Մայոր Արայիկ Ծատրյանը մահացել է հունիսի 18–ին, ինքնասպանությամբ։ Ըստ դատախազության մեզ ուղարկած գրության նրա մահը «կապված է ծառայության հետ»։ Չնայած սրան, զինծառայողի մահվան մասին չի հայտարարվել։
Ամիս | Մարտական | Ոչ մարտական |
Հունվար | 0 | 5 |
Փետրվար | 0 | 3 |
Մարտ | 0 | 5 |
Ապրիլ | 0 | 3 |
Մայիս | 0 | 5 |
Հունիս | 2 | 6 |
Ընդհանուր | 2 | 27 |
Ադրբեջանական բանակի կորուստները՝ այստեղ: