Ապրիլի 18-ին՝ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող Նարեկ Կարենի Սաֆարյանը զորամասի զինանոցում ինքն իրեն պատճառել է հրազենային մարմնական վնասվածք: Զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի կայքը: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է քննչական խումբ, ընթանում է նախաքննություն: