Իսրայելի ռազմարդյունաբերական արտահանումները 2018 թվականին

2018 թվականին Իսրայելը շուրջ 7.5 միլիարդ դոլարի ռազմական արտահանման պայմանագիր է կնքել։ Իսրայելը իր ռազմարդյունաբերության արտահանման առյուծի բաժինը՝ 3.45 միլիարդ դոլարի համարժեք զինտեխնիկա, ուղել է Ասիա և Խաղաղօվկիանոսյան շրջան, ինչը արտահանման եկամտի 46%–է։

Այս մասին գրում է israeldefense կայքը։

Իսրայելից արտահանման ծավալներով 2–րդ տեղում է Եվրոպան։ Եվրոպական երկրները իսրայելական արտադրողներից կատարել են 1.95 միլիարդ դոլարի գնումներ (26%)։ Երրորդ տեղում Հյուսիսային Ամերիակայի երկրներն են, որոնք կատարել են 1.5 միլիարդ դոլարի գնումներ (20%)։ Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրները համապատասխանաբար Իսրայելից գնել են 450 և 150 միլիոն դոլարի արտադրանք։

Նշենք, որ 7.5 միլարդ դոլար արտահանման ցուցանիշը ներառում է նաև այն պայմանագրերը, որոնք կնքվել են 2018 թվականի ընթացքում, սակայն Իսրայելը դեռ չի արտահանել գնված զինտեխնիկան։ Այս ցուցանիշը, սակայն, 2017 թվականին գրանցած ցուցանիշին զիջում է 1.7 միլիարդ դոլարով. 2017 թվականին իսրայելը արտահանել էր 9.2 միլարդ դոլարի արտադրանք։

Ստորև ինֆոգրաֆիկայով ներկայացնում ենք իսրայելական արտադրության զինտեխնիկայի տեսակները ըստ դրանց պահանջարկի.

2017 թվականի ցուցանիշների համեմատությամբ ուշագրավ է իսրայելական ԱԹՍ–ների վաճառքի ցուցանիշները, որոնք 2017 թվականին ապահովել էին ստացված եկամտի 2%, իսկ արդեն 2018 թվականին՝ 15%–ը։

Համեմատության կարգով նաև ավելացնենք վերջին 7 տարիների ընթացքում Իսրայելի արտահանման ծավալները դոլարային փոխարժեքով.

!function(e,t,s,i){var n=”InfogramEmbeds”,o=e.getElementsByTagName(“script”)[0],d=/^http:/.test(e.location)?”http:”:”https:”;if(/^\/{2}/.test(i)&&(i=d+i),window[n]&&window[n].initialized)window[n].process&&window[n].process();else if(!e.getElementById(s)){var r=e.createElement(“script”);r.async=1,r.id=s,r.src=i,o.parentNode.insertBefore(r,o)}}(document,0,”infogram-async”,”https://e.infogram.com/js/dist/embed-loader-min.js”);

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *