Նախիջևանում վարժասարքերով հրամանատարաշտաբային վարժանքներ են անցկացվել

Ապրիլի 18-ին Նախիջևանի առանձին համազորային բանակի ուսումնամարզական կենտրոնում անցկացվել են վարժասարքերով (սիմուլյատոր) պլանային վարժանքներ, որոնց հետևել են Նախիջևանի ղեկավար Վասիֆ Թալիբովը և բանակի հրամանատար գեներալ–լեյտենանտ Քերեմ Մուստաֆաևը։

Այս մասին հայտնում է Նախիջևանի պետական «Նուհչիխան» լրատվական գործակալությունը։ Աղբյուրը հայտնում է, որ այս ուսումնական կենտրոնում կա ընդհանուր 81 վարժասարք։ Դրանց թվում են՝

• Թուրքական T-122 «Սաքարյա»  T-300 «Քասրղա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արձակման, մարտկոցի ղեկավարման մեքենաների ու մետեոկայանի վարժասարքեր;

• ԲՄՊ-2/3 հետևակի մարտական մեքենաների վարժասարքեր;

• Տ-72/90 տանկերի վարժասարքեր;

• Spike-ER և LR հակատանկային միջոցների վարժասարքեր; 

• 122մմ «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային համակարգի վարժասարքեր։

Բացի այդ՝ Քերեմ Մուստաֆաևը հայտարարել է, որ 2019թ. առաջին եռամսյակում անցկացվել է 16 բրիգադի հրամանատարաշտաբային վարժանք, որից՝ 8-ը իրական, 8-ը՝ վարժասարքերով։ Անցկացվել է 3 հրամանտարաշտաբային մոբիլիզիացիայի վարժանք, 2 շտաբային մարզումներ, կառավարման կետերի բացման համար հրամանտարաշտաբային մարզումներ, ինչպես նաև ինքնաթիռների և ուղղաթիռների 50 ժամից ավել ուսումնամարզական թռիչքներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *