Հնդկաստանը Ս-400 ԶՀՀ–ները կստանա 6-7 տարում․ Դրոժով

Ռուսաստանը Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրների մատակարարումը Հնդկաստան կավարտի 2024-2025 թվականները։

Այս մասին, «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, հայտնել է Ռուսաստանի ռազմատեպնիկական համագործակցության գծով Դաշնային ծառայության փոխտնօրեն Վլադիմիր Դրոժովը։

Ավելի քան 5 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիրը Հնդկաստանը և Ռուսաստանը ստորագրել են 2018-ի հոկտեմբերին՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցների վտանգին։

Թեև դրանից մեկ ամիս առաջ՝ 2018-ի սեպտեմբերին, ԱՄՆ պետաքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, ԱՄՆ–ն հակված է պատժամիջոցներ չկիրառել Հնդկաստանի դեմ։ Նշենք, որ սրան զուգահեռ ԱՄՆ–ն պարբերաբար Հնդկաստանին առաջարկում է գնել ամերիկյան Ֆ-35 կործանիչներ, հնդիկները սակայն խուսափում են գործարքից, հիմնական պատճառը այս կործանիչների անհամատեղելիությունն է հնդկական սպառազինության հետ։

Ռուսաստանն իր հերթին զիջումների է գնացել  Հնդկաստանի համար համակարգերի վերջնական գնի հարցում։

Վերջերս՝ 2019-ին մարտի կեսերին, Ռուսաստանը հայտարարել էր, որ Հնդկաստանի Ս-400-ները արդեն արդատրվում են։

Նշենք, որ Միացյալ Նահանգները, Թուրքիայից բացի, Ս–400–ների գործարքի համար փորձում է ճնշել նաև Հնդկաստանին և առաջարկել ամերիկյան այլընտրանք համակարգ։ Մեկ ամիս առաջ ամերիկյան կողմը հայտարարել է, որ դեռևս ոչ մի որոշում չկա, սակայն հնդկական կողմը հասկանում է Ռուսաստանից Ս–400–ներ գնելու հետևանքները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *