Հնդկաստանը կարող է շրջանցել Ռուսաստանից Ս-400–ներ գնելու համար ԱՄՆ պատժամիջոցները

Միացյալ Նահանգները հակված է պատժամիջոցներ չկիրառել Հնդկաստանի դեմ՝ Ռուսաստանից Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգեր գնելու համար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ հնդկաստանցի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Նշենք, որ օգոստոսի վերջին Պենտագոնից հայտնել էին, որ Միացյալ Նահանգները չի կարող երաշխավորել, որ Հնդկաստանը կարող է շրջանցել էմբարգոն։

Դրանից հետո հնդկական աղբյուրը  հայտնել էր, որ սեպտեմբերի 6-ին երկու երկրների պաշտապանության և ԱԳ նախարարների 2+2 ձևաչափով  հանդիպման ժամանակ Հնդկաստանը պատրաստվում էր ամերիկյան կողմին տեղեկացնել, որ մտադիր է  ավարտին հասցնել Ռուսաստանից Ս-400 –երի գնումը, ինչպես նաև հասնել նրան, որ ԱՄՆ–ն պատժամիջոցներ չկիրառի։

Հիշեցնենք, որ օգոստոսին Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենը հայտարարել էր, որ Ռուսաստանը զիջումների է գնացել  Հնդկաստանի համար Ս–400 «Տրիումֆ» ԶՀՀ–ների վերջնական գնի հարցում։

Նշենք, որ Հնդկաստանը վերջին տարիներին մեծացնում է սպառազինությունների գնման ծավալները ԱՄՆ-ից:

ԱՄՆ և Հնդկաստանի պաշտապանության և ԱԳ նախարարների 2+2 ձևաչափով  ձևաչափով հանդիպումից․ Լուսանկարը՝ Reuters-ի

ԱՄՆ և Հնդկաստանի պաշտապանության և ԱԳ նախարարների 2+2 ձևաչափով  ձևաչափով հանդիպումից․ Լուսանկարը՝ Reuters-ի

ԱՄՆ–ն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում 2014 թվականի՝ հիմնավորելով Ուկրաինայի դեպքերի հետ կապված Ռուսաստանի քաղաքականությամբ։ Պատժամիջոցներով սահմանափակվում են նաև երրորդ երկրների Ռուսաստանից զենքի գնումները։ Պատժամիջոցները կարգավորվում են «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) ԱՄՆ օրենքով։

Հնդկաստանը համալիրների գնման համաձայնությունը Ռուսատանից ձեռք է բերել 2016-ին՝ նախագահների մակարդակով, իսկ դրանք գնելու մտադրության մասին Հնդկաստանը  հայտարարել էր դեռևս 2015–ին։

Նանե Պետրոսյան

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *