Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ մայիսի 30-ին դիպուկահարի կրակոցից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Օմարով Ագիլ Աքիֆ օղլուն (Omarov Aqil Akif oğlu):
Ըստ ադրբեջանական հաղորդագրության՝ զինծառայողը սպանվել է մայիսի 30-ի առավոտյան՝ Աղդամի ուղղությամբ: ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Aysor.am-ի հետ զրույցում հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 12 կորստի մասին։