Ռուսաստանը Ղրիմում անցկացնում է դեսանտային զորավարժություն

Ղրիմում մեկնարկել է Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի՝ Նովոռոսիյսկում տեղակայված օդադեսանտային ստորաբաժանման և ռազմական ուղևորափոխադրող ավիացիայի համատեղ զորավարժությունը։ Զորավարժությանը մասնակցում է 2400 զինծառայող։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Նովոռոսկիյսկում տեղակայված օդադեսանտային 7–րդ դիվիզիայի զինծառայողները 600 մետրից վայէջք են կատարել Ղրիմում և գրավել են պայմանական հակառակորդի ռազմական օբյեկտներ։ Զորավարժությանը նեգրավված են նաև Սու-27 կործանիչներ ու Սու–25 գրոհիչներ։

Ռուսաստանի Պետդումայի պաշտպանական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շամանովը հունիսին հայտնել էր, որ 7–րդ դիվիզիայի կազմի մեջ մտնող Ղրիմի օդադեսանտային գումարտակի հիմքով կազմավորվելու է օդադեսանտային գունդ։

ՌԴ ԶՈւ օդադեսանտային զորքեր
ՌԴ ԶՈւ օդադեսանտային զորքեր

Նշենք նաև Հարավային ռազմական շրջանի 7–րդ օդադեսանտային դիվիզիան, ինպես նաև Ղրիմում տեղակայված ուժերը, ունեն Սիրիայում ձեռք բերած մարտական գործողությունների փորձ։

Հարավային ռազմական շրջանի կազմի մեջ է մտնում է նաև Հայաստանում տեղակայված 102–րդ ռազմաբազան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *