Այս տարվանից Հայաստանի զինված ուժերում ձևավորվող մարզական առաջին վաշտին հատկացված է 30 հաստիք, որոնք կարող են համալրել այս ամառ զորակոչված զինծառայողներ։ Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը։
6 հաստիք հատկացվել է ըմբշամարտ, ձյուդո, թաեքվոնդո, բռնցքամարտ, ծանրամարտ, կառատե սպորտաձևերին։
1 հաստիք հատկացվել է սամբո սպորտաձևին, 20 հաստիք՝ֆուտբոլին։
3 հաստիք հատկացվել է հրաձգություն, նետաձգություն, սուսերամարտ, հեծանվային սպորտ, աթլետիկա, լող, ջրացատկ, մարմնամարզություն, թիավարություն, թենիս, սեղանի թենիս սպորտաձևերին։