ԱՄՆ պետդեպը հաստատել է Թայվանին 108 միավոր Abrams տանկերի վաճառքը

ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Թայվանին 108 միավոր Abrams տանկերի, 14 միավոր M88A2 Hercules զրահապատ վերանորոգման–էվակուացիոն մեքենաների, 16 միավոր M1070A1 քարշակ, դյուրակիր «Սթինգեր» ԶՀՀ-ի հրթիռներ և մի քանի տեսակ հրազենային զենք գնելու Թայվանի ներկայացրած հայտը։

Այս մասին նշված է ԱՄՆ պաշտպանական համագործակցության և անվտանգության գործակալության մամուլի հաղորդագրությունում (1, 2):

Ըստ ներկայացրած տվյալների՝ հրազենային զենքի մեջ մտնում են 216 միավոր 7,62×51 տրամաչափի M240 և 122 միավոր 12,7×99 տրամաչափի M2 գնդացիրները։ Ընդհանուր գործարքը գնահատվում է մոտ 2.2 միլիարդ դոլար։

Պետդեպարտամենտի հաստատումից հետո հայտը պետք է հաստատվի նաև ԱՄՆ Կոնգրեսի կողմից, ինչից հետո միայն հնարավոր կլինի պատվիրատուի և արտադրողների միջև կնքել պայմանագրեր։

ամերիկյան արտադրության M1A2 Abrams տանկ
ամերիկյան արտադրության M1A2 Abrams տանկ

Ռուսական warspot կայքը հայտնում է, որ նախկինում Թայվանը ներկայացրել էր 500 միավոր Abrams տանկերի գնման հայտ, սակայն ԱՄՆ–ն մերժել էր հայտը Չինաստանի հետ հնարավոր խնդիրներից խուսափելու համար։ Բայցի այս այժմ Պետդեպարտամենտում առկա է Թայվանի ներկայացրած մեկ այլ հայտ՝ 66 միավոր F-16 կործանիչների համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *