Ռուսաստանի ԶՈւ հարավում մինչև սեպտեմբեր նախատեսված է անցկացնել 100 վարժանքներ

ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի Հայաստանում, Հարավային Օսիայում, Աբխազիայում տեղակայված համապատասխանաբար 102–րդ, 4–րդ և 7–րդ ռազմաբազաների զինծառայողները մինչև սեպտեմբեր մասնակցելու են մոտ 100 մարտավարական վարժանքների։

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ հեռուստաալիքը՝ հավելելով, որ վարժանքներին մասնակցելու են նաև Ղրիմում տեղակայված ստորաբաժանումները։ Մարտավարական վարժանքները պլանային են և լինելու են վաշտերի կազմով։ Վարժանքները սկսելու են հուլիսի վերջից։

Նշենք, որ տարեսկզբին Ռուսաստանի ՊՆ–ն հայտարարել էր, որ Հայաստանում տեղակայված 102–րդ ռազմաբազայի տարեկան վարժանքների թիվը աճելու է 10%–ով և ամբողջ 2019–ի ընթացքում զինծառայողներն անցկացնելու են 600 մարտավարական պարապմունք։

102–րդ ռազմաբազայի նորակոչիկները «Կամխուդ» զորավարժարանում․ նկարը՝ ՀՌՇ մամուլի ծառայություն
102–րդ ռազմաբազայի նորակոչիկները «Կամխուդ» զորավարժարանում․ նկարը՝ ՀՌՇ մամուլի ծառայություն

Խոսելով 102–րդ ռազմաբազայի զորավարժությունների մասին՝ հարկ է նշել, որ ռազմաբազայի ավիացիոն ստորաբաժանման հրամանատարը Razm.info–ին հայտնել էր, որ սեպտեմբերին նախատեսված է անցկացնել միացյալ զորավարժություն ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների հետ։

Հիշեցնենք նաև, որ Ղրիմում տեղակայված ուժերը այժմ անցկացնում են 2400 զինծաայողի մասնակցությամբ օդադեսանտային զորավարժություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *