Հայաստանում ռուսական բազայի վարժանքների թիվը կաճի

2019 թվականի ընթացքում Հայաստանում տեղակայված 102-րդ ռազաբազայի ստորաբաժանումների մարտական պատրաստության պարապմունքների ինտենսիվությունը կբարձրանա 10 տոկոսով։ Ավելի քան 3500 զինծառայող կանցկացնի 600 մարտավարական պարապմունք։ 

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը։

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի ուժերը տեղակայված են Ռուսաստանի կովկասյան տարածքներում և Ղրիմում: ՀՌՇ կազմում են նաև Հայաստանում, Հարավային և Հյուսիային Օսիաներում,  Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազաները:

Այս տարվա զորավարժություններն արդեն մեկնարկել են՝ ՀՌՇ ողջ տարածքով։

Հունվարի 11–ին «Էրեբունի» ավիաբազայում ռուսաստանցի զինծառայողները ՄիԳ–29 ուղղաթիռներով խոցել են պայմանական հակառակորդի օդային թիրախները, իսկ հունվարի 15–ին Մի–24 հարվածային ուղղաթիռի անձնակազմը, համագործակցելով մոտոհրաձգային ստորաբաժանումների հետ, ոչնչացրել է լեռներում թաքնված պայմանական հակառակորդի ուժերին։

Հունվարի 13–ին վարժանքներ են արել նորակոչիկ հրետանավորները, սովորել են կրակել «Գռադ» համակարգով, «Պոդնոս» ականանետով, «Գվոզդիկա» հաուբիցով և «Կոնկուրս» հակատանկային համալիրով, իսկ հունվարի 16 ին՝ Տ–72 տանկից։

Հունվարի 14–16–ը հրետանային կրակի և լեռնային պատրաստության պլանային պարապմունքներ են արել նաև Աբխազիայում տեղակայված ստորաբաժանումները։

Հունվարի 16–ին Կուբանի շրջանում վարժանքներին ուղղաթիռից դեսանտ է իջեցվել, Կա–52 և Մի–8ԱՄՏՇ ուղղաթիռներով խաղարկվել է օդային մարտ։ Օդաչուները պիլոտաժի բարդ հնարքներ են արել նոր ստացած Սու–25 ՍՄԶ գրոհիչներով։

Հունվարի 15-ին Չեչնիայում հրետանավորները «Ակացիա» հաուբիցով, «Սանի» ականանետով և «Գռադ–Մ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով խոցել են պայմանական հակառակորդի հրետանային մարտկոցները։

Հունվարի 15–ին սևծովյան և Կասպից ծովի ռազմանավերի վրայից ՀՕՊ միջոցները հայտնաբերել ու խոցել են պայմանական հակառակորդի ԱԹՍ–ները։

ՀՌՇ կենտրոն Ռոստովում վարժանքներ արել են ավիացիոն և տանկային ստորաբաժանումները։


Հայաստանում ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան այստեղ է տեղակայված 1995 թվականից և ռազմական հսկողություն է իրականացնում՝ ԱՊՀ միացյալ  ՀՕՊ համակարգի համաձայն: 2012 թվականի օգոստոսին Երևանում հայ-ռուսական պայմանագրի երկարացման արձանագրություն են ստորագրել։ Պայմանագիրը երկարացվել է մինչև 49 տարի (հաշվվում է 1995 թվականից):

Հայաստանում ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները պարապմունքների ընթացքում
Հայաստանում ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները պարապմունքների ընթացքում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *