Հայաստանում ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան խոշոր զորավարժություն է անում


Այսօր՝ հունվարի 22–ին, Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102–րդ ռազմաբազայի ավելի քան 2500 զինծառայող մարտական պատրաստության է բերվել ուսումնական տագնապով։

Այս մասին հայտնում է  ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքին ներգրավվել է ավելի քանի 500 միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ Ս-300Վ և Բուկ–Մ1–2 ՀՕՊ համակարգեր։

Նշվում է, որ զինծառայողները ուսումնական առաջադրանքները կատարել են իրենց համար անծանոթ տեղանքներում։

Այս ուսումնական տագնապը պլանային զորավարժության մաս է, որը Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական շրջանում սկսել է տարեսկզբին, կավարտվի՝ հունվարի 26–ին։

Ռուսաստանի ՊՆ–ն ավելի վաղ հայտարարել էր, որ 2019 թվականի ընթացքում 102-րդ ռազաբազայի ստորաբաժանումների մարտական պատրաստության պարապմունքների ինտենսիվությունը կբարձրանա 10 տոկոսով։ Ավելի քան 3500 զինծառայող կանցկացնի 600 մարտավարական պարապմունք։

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան Հայաստանում Է 1995–ից: 2012–ի օգոստոսին Երևանում ստորագրվել է հայ-ռուսական պայմանագրի երկարացման արձանագրություն։ Պայմանագիրը երկարացվել է մինչև 49 տարի (հաշվվում է 1995 թվականից):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *