ԱՄՆ-ն Ադրբեջանին չի տրամադրի այնպիսի զինտեխնիկա, որը կարող է խոցել Արցախի քաղավիացիան․ նախագիծ

Հուլիսի 11-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ընդունել է կոնգրեսական Բրեդ Շերմանի առաջարկությունը՝ «Ազգային պաշտպանության թույլատրման նախագծում» (“NDAA”) փոփոխություն կատարել, ըստ որի՝ ԱՄՆ-ն Ադրբեջանին չի մատակարարի այնպիսի զինտեխնիկա, որով հնարավոր կլինի խոցել Արցախի քաղաքացիական օդանավերը։

Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը։ Առաջարկությունը Ներկայացուցիչների պալատում ընդունվել է 234 կողմ և 195 դեմ ձայնով։

Ըստ փոփոխության՝ ԱՄՆ նախագահը պետք է երաշխավորի Կոնգրեսին, որ Ադրբեջանին տրված ցանկացած սպառազինություն վտանգ չի ներկայացնում քաղաքացիական ավիացիայի համար։

«…Արցախի բնակչությունն իր անկախությունը հիմնել է դարեր առաջ և անկախ նրանից, թե դուք ինչ դիրքորոշում ունեք այդ տարածքների ստատուսի վերաբերյալ, դուք պետք է աջակցեք այս փոփոխությանը, եթե չեք համարում, որ ավելի նպատակահարմար է քաղավիացիան խոցելը…»,-ասել է փոփոխության հեղինակ Շերմանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *