Հայաստանի Սու-30ՍՄ–ները Շիրակում կտեղակայվեն․ ՌԴ ԶՈւ գնդապետ

Հաշվի առնելով, որ Հայաստանը ձեռք է բերում Սու–30ՍՄ կործանիչներ, տրամաբանական կլինի նաև Հայաստանում ռուսական բազայի ավիապարկի ՄիԳ–29-երի փոխարինումը Սու-30ՍՄ–ներով։ Այդպիսով՝ համագործակցությունն ավելի հեշտ ու արդյունավետ կլինի։

Այս մասին Razm.info–ի հետ զրույցում ասաց «Էրեբունիում» տեղակայված ռուսական ավիացիոն ուժերի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը՝ ընդգծելով, որ սա առայժմ խոսակությունների մակարդակում է, հստակ որոշում դեռ չկա։

Պետրովի խոսքով՝ ՀՀ ԶՈւ օդաչուները արդեն վերապատրաստվում են Ռուսաստանում, իսկ Հայաստանի գնած Սու–30ՍՄ–ները տեղակայվելու են Գյումրու «Շիրակ» օդանավակայանում։

Գնդապետը նաև տեղեկացրեց, որ սեպտեմբերին պլանավորած է համատեղ զորավարժություն ՀՀ ԶՈւ հետ։

Նախկինում Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Շոյգուն հայտարարել էր, որ հարավային ռազմական շրջանը տեխնիկապես զգալիորեն համալրվելու է, ռուսաստանցի պաշտոնյան հայտնեց, որ համալրման աշխատանքներն ընդանում են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *