«Կալաշնիկով»-ը սկսել է արտահանել ԲԿ-10 և ԲԿ-16 կատերներ

Ռուսաստանյան «Կալաշնիկով» կոնցերնը ԲԿ-10 և ԲԿ-16 կատերների օտարերկրյա վաճառքի առաջին պայմանագրերն է կնքել և սկսել է կատերների արտահանումը։

Այս մասին, «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, հայտնել է «Ռոսօբորոնէքսպորտի» փոխտնօրեն Իգոր Սևաստյանովը։ Պաշտոնյան չի մանրամասնել, թե որ երկիրն է պատվիրել և քանի միավորի մասին է խոսքը։

2017 թվականին «Կալաշնիկով» կոնցերնը հայտնել էր, որ Ֆիլիպինները, Հարավաֆրիկյան Հանրապետությունն ու Արգենտինիան հետաքրքրված են վերոնշյալ տեխնիկայով։ Ֆիլիպինների և Արգենտինիայի դեպքում խոսքը յուրաքանչյուրից 10 միավորի մասին էր, իսկ ՀԱՀ–ի դեպքում՝ 12 միավոր։

ԲԿ-16–ը ուղևորափոխադրող-դեսանտային կատեր է։ Կատերը նախատեսված է 19 հոգանոց ուղևորափոխադրման համար, անձնակազմը 2 հոգի է։ Կատերի առավելագույն արագությունը մոտ 80 կմ/ժ է։

ԲԿ-16 կատեր
ԲԿ-16 կատեր

ԲԿ-10 նավակը նույնպես նախատեսված է անձնակազմի տեղափոխման համար՝ 12 հոգի։ Նավակի առավելագույն արագությունը նույնպես 80 կմ/ժ է։

ԲԿ-16–ն ու ԲԿ-10–ը պետական փորձակումներն անցել և սպառազինության մեջ են մտել 2015 թվականին։ Առաջին սերիական արտադրության օրինակների մատակարարումը ռուսական բանակին սկսվել է 2016 թվականից։

ԲԿ-10․ նկարը՝ topwar.ru
ԲԿ-10․ նկարը՝ topwar.ru


Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *