Daily Archives: Հուլիս 26, 2017

ՀՀ ԶՈւ նորընծա սպաներն ընտրել են իրենց ծառայության զորամասերը

Զորամասի ընտրությունը՝ վիճակահանությամբ Հուլիս 26, 2017 13:40 | RAZM.INFO - Հուլիսի 24-ին և 25-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և Ա. Խանփերյանցի անվան ռազմավիացիոն համալսարանների շրջանավարտները վիճակահանությամբ ընտրել են իրենց ծառայության վայրերը: Continue reading

Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում

Թուրքիայի օդուժը շարունակում է հարվածել PKK-ի դիրքերին ինչպես Իրաքում, այնպես էլ իր տարածքում Հուլիս 26, 2017 13:29 | RAZM.INFO - Հուլիսի 25-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին Իրաքի հյուսիսային Զափ շրջանում:  Continue reading

ՀՀ ԶՈւ խաղաղապահները մարզվել են ԱՄՆ-ի Կանզաս նահանգում

Հուլիս 26, 2017 13:12 | RAZM.INFO - ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի և ՀՀ ԱԻՆ զինծառայողները Կանզասի ազգային գվարդիայի հետ տարբեր մարզումներ են անցկացրել Կանզասում և Հայաստանում: Այս մասին հայտնի է դառնում Կանզասի ազգային գվարդիայի ֆեյսբուքյան էջից: Continue reading

Թուրքիայիում ժանդարմերիայի 14 գնդապետի գեներալի կոչում է շնորհվել

Թուրքիայի ժանդարմերիա Հուլիս 26, 2017 12:57 | RAZM.INFO - Թուրքիայի ժանդարմերիայի 14 գնդապետի շնորհվել է գեներալ-մայորի կոչում: Գեներալ-լեյտենանտի կոչում ունեցողներից մեկին էլ շնորհվել է գեներալ-գնդապետի, իսկ 2 գեներալ-մայորի՝ գեներալ-լեյտենանտի կոչում:  Continue reading

Պարսից ծոցում նավերի միջադեպի համար Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին

Իրանի բանակի ՌԾՈւ-ն զորավարժություն է անցկացնում Կասպից ծովում Հուլիս 26, 2017 12:46 | RAZM.INFO - Հուլիսի 25-ին Պարսից ծոցում ամերիկյան USS Thunderbolt պարեկային նավը մի քանի նախազգուշացնող կրակ է արձակել իրենից 137մ հեռավորության վրա գտնվող Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նավի ուղղությամբ։ Continue reading

Ռուսաստանի 6 ընկերություն 100 խոշորագույն ռազմարդյունաբերական ձեռնարկությունների շարքում է

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռ. Նկարը` ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայության Հուլիս 26, 2017 11:19 | RAZM.INFO - Defense News մասնագիտացված կայքի հրապարակած 100 խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկում ընդգրկվել է ռուսաստանյան 6 ընկերություն: 2016 թ. հրապարակված ցուցակի համեմատ ցանկում չեն ընդգրկել «Ռուսաստանյան ուղղաթիռներ» հոլդինգը:  Continue reading

Իսրայելի 4 ռազմարդյունաբերական ընկերություն պահպանել է դիրքերը 100 խոշորագույնների շարքում

Ադրբեջանի ԶՈւ ՀՕՊ ուժերի Barak-8 ԶՀՀ Հուլիս 26, 2017 11:03 | RAZM.INFO - Defense News պարբերականը 100 խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկում ընդգրկել է իսրայելական 4 ընկերություն: 2016 թ. հրապարակված ցուցակի համեմատ ընկերությունների ցանկում փոփոխություն չկա:  Continue reading

Աշխարհի 100 խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերություններից 3-ը թուրքական են

Թուրքական ԹԱԻ ընկերության արտադրության «Անքա» հարվածային ԱԹՍ Հուլիս 26, 2017 10:55 | RAZM.INFO - Ամերիկյան Defense News մասնագիտացված կայքը հրապարակել է աշխարհի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկը. Այն ինչպես միշտ գլխավորում է ամերիկյան Lockheed Martin-ը: Ցուցակում ընդգրկվել է թուրքական 3 ընկերություն՝ նախորդ տարիների երկուսի փոխարեն: Continue reading

Սիրիայի բանակը վերահսկում է սիրիա-իրաքյան սահմանի մոտ 150 կմ-ը

Սիրիայի կառավարական բանակի զինծառայողներ Հուլիս 26, 2017 10:44 | RAZM.INFO - Սիրիայի կառավարական բանակը վերահսկողություն է սահմանել սիրիա-իրաքյան սահմանի մոտ 150 կմ տարածության վրա, ինչը սահմանափակել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարժը:  Continue reading

Թուրքական «Ասելսանը» ընկերություն է հիմնադրել Մալայզիայում

Թուրքական «Ասելսան» ընկերության հեռակառավարվող կայունացված (ստաբիլիզացված) մարտական համակարգ (SARP): Հուլիս 26, 2017 10:21 | RAZM.INFO - Թուրքական խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերություններից «Ասելսանը» հեռակառավարվող մարտական մոդուլների մշակմամբ զբաղվող նոր ընկերություն է հիմնադրել Մալայզիայում:  Continue reading