ՀՀ ԶՈւ խաղաղապահները մարզվել են ԱՄՆ-ի Կանզաս նահանգում

ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի և ՀՀ ԱԻՆ զինծառայողները Կանզասի ազգային գվարդիայի հետ տարբեր մարզումներ են անցկացրել Կանզասում և Հայաստանում: Այս մասին հայտնի է դառնում Կանզասի ազգային գվարդիայի ֆեյսբուքյան էջից:

Մասնավորապես օրերս ՀՀ ԶՈւ խաղաղապահները ԱՄՆ Սալինա քաղաքում Կանզասի ազգային գվարդիականների հետ մարզվել են Virtual Combat Convoy Trainer և Humvee Rollover վարժասարքերով: Humvee Rollover սարքը մոդելավորում է տեխնիկայի՝ վթարային իրավիճակներում անկանոն պտույտը: ՀՀ ԶՈւ զինծառայոցները այս սարքով վարժվել են նմանատիպ իրավիճակների: Վարժասարքի աշխատանքը ցույց տվող տեսանյութը ստորև.

Զինծառայողները նաև հանդիպել են Կանզասի հրամանատարության ներկայացուցիչի հետ՝ քննարկելու Կանզասում և Հայաստանում հետագայում անցկացվելիք ուսումնական միջոցառումները:

Հուլիսի 18-ից 28-ը Հայաստանի հյուսիսարևմուտքում ՀՀ ԱԻՆ հրշեջներին համատեղ մարզում են Կանզասի ազգային գվարդիայի և Մեծ Բրիտանիայի 6-րդ գումարտակի ներկայացուցիչները:

Բժիշկներից, ճառագայթային և միջուկային (CBRN) նյութերով թունավորված առարկաների վարակազերծման փորձագետներից կազմված թիմը մարզում է հայաստանցի հրշեջներին՝ առաջին օգնության, վտանգավոր նյութերի մասին իրազեկվածության, արձագանքման ոլորտներում: Մարզումները ամփոփվելու են մի շարք գործնական վարժանքներով:

Նշենք, որ Կանզասի գվարդիայի մասնագետները մարզում են նաև ՀՀ ԶՈւ սերժանտների խմբեր: Վերջին նմանատիպ մարզումը եղել է 2016 թ. օգոստոսին՝ Կանզասում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *