ՀՀ ԶՈւ նորընծա սպաներն ընտրել են իրենց ծառայության զորամասերը

Հուլիսի 24-ին և 25-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և Ա. Խանփերյանցի անվան ռազմավիացիոն համալսարանների շրջանավարտները վիճակահանությամբ ընտրել են իրենց ծառայության վայրերը: Միջոցառումը ղեկավարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Զորամասի ընտրությունը՝ վիճակահանությամբ

Զորամասի ընտրությունը՝ վիճակահանությամբ

Իրենց ծառայությանը վայրն ընտրել են ինչպես ՌՈՒՀ-երի 4-ամյա ուսուցումն ավարտածները, այնպես էլ քաղաքացիական բուհեր ավարտած և ՀՀ ՊՆ ծրագրով ՌՈւՀ-երում 1-ամյա կրթություն ստացած երիտասարդները:

Շրջանավարտները, ըստ սահմանված կարգի, վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, ուր կանցկացնեն սպայական ծառայության առաջիկա տարիները: Նրանցից շատերը խնդրել են իրենց ուղարկել մարտական հերթապահությունում ընդգրկված զորամասեր:

Կարճատև արձակուրդից հետո նորընծա սպաները կմեկնեն զինվորական ծառայության՝ համալրելու զինված ուժերի հրամանատարական կազմի շարքերը:

Ռազմավիացիոն համալսարանի շրջանավարտ աղջիկներից մեկը՝ զորամասն ընտրելու միջոցառման ժամանակ

Ռազմավիացիոն համալսարանի շրջանավարտ աղջիկներից մեկը՝ զորամասն ընտրելու միջոցառման ժամանակ

Շատերը խնդրել են իրենց ուղարկել մարտական հերթապահությունում ընդգրկված զորամասեր

Շատերը խնդրել են իրենց ուղարկել մարտական հերթապահությունում ընդգրկված զորամասեր

One response to “ՀՀ ԶՈւ նորընծա սպաներն ընտրել են իրենց ծառայության զորամասերը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *