Daily Archives: Հուլիս 25, 2017

Ադրբեջանը «Միջազգային բանակային խաղերին» մասնակցում է 5 մրցաձևում

«Ծովային գավաթ-2016» մրցույթից Հուլիս 25, 2017 17:13 | RAZM.INFO - Հուլիսի 24-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների մի խումբ ուղարկվել է Ռուսաստան «Միջազգային բանակային խաղերին» մասնակցելու համար: Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների ևս մեկ խումբ առաջիկա օրերին մեկնելու է Ղազախստան:  Continue reading

Թուրքիայի կողմից Ս-400 համակարգերի գնումը մտահոգիչ չպետք է լինի. Էրդողան

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ Հուլիս 25, 2017 16:31 | RAZM.INFO - Հուլիսի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ս-400 ՀՕՊ համակարգերը չպետք է լարվածության պատճառ դառնան, քանի որ յուրաքանչյուր երկիր իր անվտանգությունը ապահովելու համար ամենակատարյալ տարբերակը պետք է փնտրի:  Continue reading

Եմենի հութիները «Սկադով» հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի նավթագործարանը

«Բորքան-2» հրթիռներ Հուլիս 25, 2017 16:16 | RAZM.INFO - Հուլիսի 22-ին Եմենի հութիները «Բորքան-2Հ» («Սկադի» տեղական անվանումը) հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի Յանբու շրջանում գտնվող նավթամշակման գործարանի (Saudi Aramco Mobile Refinery (SAMREF)) ուղղությամբ։ Continue reading

«Հայկական կողմի հարվածից» վիրավորվել է Ադրբեջանի բանակի զինծառայող

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ Հուլիս 25, 2017 15:28 | RAZM.INFO - Հուլիսի 25-ին հայ-ադրբեջանական սահմանի Տերտերի հատվածում (հայկական Մարտակերտի ուղղություն) վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Բաբաքիշիև Մուրազ Քամալ օղլուն (Babakişiyev Muraz Kamal oğlu): Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: Continue reading

Սիրիայի «ոչ բախումային գոտիներից» մեկում սկսել են գործել ռուս-սիրիական համատեղ անցակետեր

Սիրիայի «անվտանգության գոտիների» մոտավոր սահմանները («ապաէսկալացման գոտիներ») Հուլիս 25, 2017 14:48 | RAZM.INFO - Հուլիսի 25-ից Սիրիայի «ապաէսկալացման կամ ոչ բախումային գոտիներից» Արևելյան Գուտայում սկսել են գործել Ռուսաստանին զինված ուժերի և Սիրիայի կառավարական բանակի համատեղ անցակետերն ու դիտակետերը:  Continue reading

Հայտնի են «Տանկային բիաթլոնի» առաջին փուլի հայկական թիմի մրցակիցները

Հուլիս 25, 2017 14:29 | RAZM.INFO - «Տանկային բիաթլոնի» առաջին՝ «Անհատական մրցավազք» փուլի ընթացքում ՀՀ ԶՈւ տանկային երեք անձնակազմերը դեղին ներկված տանկերով կմրցեն հուլիսի 30-ին, օգոստոսի 4-ին և 6-ին: Continue reading

Ռուսաստանը և Իրանը ուղղաթիռների համատեղ արտադրության մասին պայմանագիր կստորագրեն

Իրանական արտադրության «Սաբա-248» ուղղաթիռը Հուլիս 25, 2017 14:05 | RAZM.INFO - Ռուսաստանը և Իրանը պայմանագիր կստորագրեն ուղղաթիռների համատեղ արտադրություն սկսելու մասին։ Այս մասին հայտարարել է Իրանի ավիացիոն արդյունաբերության կազմակերպության գործադիր տնօրեն Ամիր Բանիթարաֆին։ Continue reading

Իրանի հյուսիսում զենք-զինամթերք է առգրավվել

Իրանի Հորմոզգան նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 4 զինյալներից առգրավված զինամթերքը Հուլիս 25, 2017 13:45 | RAZM.INFO - Իրանի սահմանապահ ծառայության զորքերը երկրի հյուսիս-արևմուտքում ավտոմատներ, պայթուցիկ նյութեր և այլ ռազմամթերք են հայտնաբերել։ Այս մասին հայտարարել է Իրանի սահմանապահ ծառայության հրամանատար, բրիգադային գեներալ Ղասեմ Ռեզային։ Continue reading

Թուրքիայի զինուժը ավարտել է PKK-ի դեմ գործողությունները Հաքքարի նահանգում

PKK-ի առգրավված զենքն ու զինամթերքը Հաքքարի նահանգում Հուլիս 25, 2017 13:28 | RAZM.INFO - Հուլիսի 10-17-ը Թուրքիայի բանակը, ոստիկանական ուժերն ու ժանդարմերիան համատեղ գործողություններ են իրականացրել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ երկրի հարավարևելյան Հաքքարի նահանգում:  Continue reading

ՀՀ ՊՆ 5-րդ կորպուսում հնգօրյա հրամանատարական հավաքներ են անցկացվել

5-րդ ԲԿ-ում անցկացված հրամանատարական հավաքները Հուլիս 25, 2017 13:21 | RAZM.INFO - Հուլիսի 18-22-ը 5-րդ բանակային զորամիավորումում անցկացվել են ենթակա զորամասերի գումարտակների հրամանատարների ու տեղակալների հավաքներ: Հավաքներն անցկացվել են ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն: Continue reading