Defense News մասնագիտացված կայքի հրապարակած 100 խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկում ընդգրկվել է ռուսաստանյան 6 ընկերություն: 2016 թ. հրապարակված ցուցակի համեմատ ցանկում չեն ընդգրկել «Ռուսաստանյան ուղղաթիռներ» հոլդինգը:
Ռուսաստանյան այդ ուղղաթիռաշինական ընկերությունը, ըստ Defense News-ի 2016 թ. ցանկի, ռազմական նշանակության արտադրանքների վաճառքից ստացել էր շուրջ 3,2 մլրդ դոլարի եկամուտ՝ զբաղեցնելով 25-րդ հորիզոնականը:
Հաշվի առնելով այն, որ այս ընկերությունը 2016 թ. հայտարարել է տերբեր երկրներ ուղղաթիռների արտահանման մասին՝ ամենայն հավանականությամբ ամերիկյան մասնագիտացված կայքի ցուցակում «Ռուսաստանի ուղղաթիռների» բացակայությունը առնվազն սխալմունք է: Ըստ ռուսաստանյան ընկերության հաշվետվության՝ 2016 թ. եկամուտը կազմել է 214,3 մլրդ ռուբլի (շուրջ 3 մլրդ դոլար` 2016 թ. միջին փոխարժեքով):
2015թ. ցուցակի համեմատ էլ վերջին երկու տարվա ընթացքում 100 խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունների ցուցակում չի հայտնվում «Объединённая двигателестроительная корпорация» ընկերությունը:
Ընկերություն | Եկամուտ ռազմ. (մլն $) |
---|---|
11. Алмаз-Антей | 7413 |
14. Объединенная авиастр.корп. | 5637 |
32. Тактическое ракетное вооружение | 2866 |
45. Уралвагонзавод | 1584 |
50. Радиоэлектронные технологии | 1365 |
86. РТИ | 565 |
Համապատասխան գրառումներում կարող եք տեսնել նաև ցուցակում ընդգրկված թուրքական և իսրայելական ընկերությունների ցանկը: