Թուրքիայիում ժանդարմերիայի 14 գնդապետի գեներալի կոչում է շնորհվել

Թուրքիայի ժանդարմերիայի 14 գնդապետի շնորհվել է գեներալ-մայորի կոչում: Գեներալ-լեյտենանտի կոչում ունեցողներից մեկին էլ շնորհվել է գեներալ-գնդապետի, իսկ 2 գեներալ-մայորի՝ գեներալ-լեյտենանտի կոչում: Այս մասին հրամանագիրը հուլիսի 22-ին հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական տեղեկատուում (T.C. Resmi gazete):

Թուրքիայի ժանդարմերիա

Թուրքիայի ժանդարմերիա

Նույն հրամանագրով՝ ժանդարմերիայի գլխավոր հրամանատարի տեղակալ, բանակի գեներալ Իբրահիմ Յաշարը և ժանդարմերիայի գեներալ-մայոր Ալի Օզքարան հուլիսի 24-իս սկսած թոշակի են ուղարկվել:

Գեներալ-գնդապետի կոչում ստացած Ալի Չարդաքչըն և գեներալ-լեյտենանտ Մուսա Չիթիլը նշանակվել են ժանդարմերիայի գլխավոր հրամանատարի տեղակալների պաշտոններում:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի ժանդարմերիան ամբողջությամբ դրվել է ներքին գործերի նախարարության ենթակայության տակ: Մինչ այդ, ժանդարմերիան պատերազմական վիճակներում ենթարկվում էր ԶՈւ գլխավոր շտաբին, իսկ խաղաղ պայամաններում ՆԳ նախարարությանը:

Ռազմական հեղաշրջման փորձից հետո բազմաթիվ զինծառայողներ են ձերբակալվել և հեռացվել նաև ժանդարմերիայի հրամանատարությունից: Այնուհետև ժանդարմերիայում զինծառայողների պակասը լրացնելու համար հրամանատարությունը հայտարարել էր 10000 նոր զինծառայողի ընդունելության մասին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *