Սիրիայի բանակը վերահսկում է սիրիա-իրաքյան սահմանի մոտ 150 կմ-ը

Սիրիայի կառավարական բանակը վերահսկողություն է սահմանել սիրիա-իրաքյան սահմանի մոտ 150 կմ տարածության վրա, ինչը սահմանափակել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարժը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Սիրիայի կառավարական բանակի զինծառայողներ

Սիրիայի կառավարական բանակի զինծառայողներ

Նա հայտնել է, որ վերահսկողություն հաստատված հատվածում ստեղծվել է 4 սահմանապահ ուղեկալ և 22 դիրք, ինչը թույլ է տվել զգալիորեն նվազեցնել «Իսլամական պետության» հնարավորությունները Սիրիայից Իրաք և հակառակ ուղղությամբ զենքի և զինյալների տեղափոխման համար:

Զինվորականը հայտնել է, որ Սիրիայի կառավարական ուժերը վերահսկողություն են սահմանել նաև սիրիա-հորդանանյան սահմանին Դամասկոս և Աս-Սուվեյդա նահանգներում:

Մինչ այս ԻՊ-ն արդեն կորցրել է Սիրիայում և Իրաքում իր տարածքների զգալի մասը: Սիրիայում նրանց վերահսկողության տակ մնացած խոշոր քաղաքներից է Ռաքքան, որի ազատագրման համար «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը ԱՄՆ-ի աջակցությամբ գործողություններ է իրականացնում: Իրաքի զինված ուժերին էլ հաջողվել է ազատագրել Մոսուլ քաղաքը:

Հուլիսի 4-5 Ղազախսատանում Սիրիայի ճգնաժամի բանակցությունների 5 -րդ փուլն է անցկացվել: Չնայած դրա ընթացքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, սակայն սպասվում է, որ նոր բանակցությունների ընթացքում կողմերը կստորագրեն «ապաէսկալացման» կամ «ոչ բախումային» գոտիների ստեղծման մասին համաձայնագիրը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *