Daily Archives: Ապրիլ 2, 2016

Սերժ Սարգսյանին զեկուցվել է առաջնագծում իրավիճակի մասին. Նախագահի մամուլի քարտուղար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում ընթացող զորավարժության ժամանակ Ապրիլ 2, 2016 14:03 | RAZM.INFO - «ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալու ճանապարհին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին անմիջապես զեկուցվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում իրավիճակի լարման մասին: Մոտակա ժամերին նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարելու Երևանում», — Tert.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը: Continue reading

Արցախում առաջնագծի իրադրության հարցերի շուրջ Անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել

Արցախի ղեկավար Բակո Սահակյանը և պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչները Ապրիլ 2, 2016 13:27 | RAZM.INFO - Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ ապրիլի 2-ին, Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել՝ հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված զինադադարի ռեժիմի լայնածավալ խախտումներին վերաբերող հարցերի շուրջ: Continue reading

ՊԲ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈւ 3 տանկ, ևս 1 ուղղաթիռ, 1 ԱԹՍ

Պաշտպանության բանակի խոցած ադրբեջանական անօդաչու թռչող սարքը Ապրիլ 2, 2016 12:45 | RAZM.INFO - Հաստատված տվյալներով ՊԲ ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 2 տանկ, հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 տանկ և 1 անօդաչու թռչող սարք: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը: Continue reading

Ադրբեջանական բանակը կորցրել է ԱԹՍ և տանկ. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

Մի-24Գ, Ադրբեջանի ՌՕՈւ Ապրիլ 2, 2016 12:29 | RAZM.INFO - Այսօր՝ ապրիլի 2-ին, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական բանակը մարտերի ընթացքում ուղղաթիռից բացի կորցրել է նաև ԱԹՍ և տանկ: Continue reading

Ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ. թշնամին դիակներ է թողել

Ապրիլ 2, 2016 12:00 | RAZM.INFO - Պաշտպանության բանակից ստացված տեղեկատվության համաձայն` Լևոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որը թողնելով դիակներ` նահանջել է: Continue reading

Official Statement of the Ministry of Defense of the Republic of Armenia

Ապրիլ 2, 2016 11:48 | RAZM.INFO - The Ministry of Defense of the Republic of Armenia officially confirms the information on active offensive operations taken by the opponent along the entire line of contact of Karabakh-Azerbaijani armed forces during the night of April 1-2, 2016. During the actions the opponent has attempted to infiltrate the defense of the Defense Army of the Nagorno-Karabakh Republic and occupy military positions, through the use of tanks, artillery, and air force. Continue reading

Ադրբեջանի ԶՈւ հրետակոծումից Արցախում երեխա է զոհվել

ՊԲ գնդային զորավարժությունը Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում Ապրիլ 2, 2016 10:20 | RAZM.INFO - Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների՝ ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 «Գրադ» կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Continue reading

Մարտական գործողությունները շարունակվում են. ՀՀ ՊՆ

Ապրիլ 2, 2016 9:38 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հաստատում է ապրիլի 1-ից 2-ի գիշերը հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած ակտիվ հարձակողական գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Գործողությունների ընթացքում հակառակորդը, կիրառելով տանկեր, հրետանի և օդուժ, փորձել է ներխուժել ՊԲ պաշտպանության խորքը և գրավել մարտավարական դիրքեր: Continue reading

Հայկական կողմը խոցել է թշնամու ուղղաթիռը․ ՊԲ

Ադրբեջանի ԶՈւ Մի-17 բազմանպատակային ուղղաթիռը` համալրված իսրայելական LAHAT հակատանկային հրթիռներով Ապրիլ 2, 2016 9:05 | RAZM.INFO - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ: Continue reading

Արցախում հակառակորդը հարձակվել է մի քանի ուղղությամբ՝ օգտագործելով զրահատեխնիկա, օդուժ

ՀՀ ԶՈւ հրետանավոր զինծառայողը զորավարժության ժամանակ Դ-30 հաուբիցով կրակելուն պատրաստվելիս Ապրիլ 2, 2016 8:51 | RAZM.INFO - Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի արցախյան հատվածի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Continue reading