Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ ապրիլի 2-ին, Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել՝ հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված զինադադարի ռեժիմի լայնածավալ խախտումներին վերաբերող հարցերի շուրջ:

Արխիվային նկար։ Արցախի ղեկավար Բակո Սահակյանը և պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչները
Նկարը՝ Արցախի նախագահականի, դեկտեմբեր 2015թ.
Զեկույցով հանդես է եկել Պաշտպանության բանակի գրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը և նշել, որ Պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում է իրավիճակը սահմաններում, կասեցրել է թշնամու բոլոր ոտնձգությունները՝ նրան պատճառելով ծանր կորուստներ:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել ՊԲ-ին և բոլոր համապատասխան մարմինների ղեկավարներին՝ Արցախի սահմանների անձեռնմխելիությունը և անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: